Մի քանի տարի հետո Արսենյանը նույն ջերմեռանդությամբ Նիկոլին է «փչացնելու». Սուրեն Սուրենյանց
Գիտեք՝ այս ընտրություններին մեր կուսակցությունը չի մասնակցում, բայց ակտիվ հետևում եմ ընտրական գործընթացին, բարեբախտաբար՝ չեզոքության դիրքերից, օբյեկտիվ հայացքով կարողանում եմ գնահատել իրավիճակը։
Երեկ Հանրայինով մի բանավեճ էի դիտում, անկեղծորեն զարմացա, երբ ՔՊ-ն ներկայացնող Գուրգեն Արսենյանը «հեղափոխական» թեթևությամբ ռևիզիա էր ենթարկում անցյալը, խոսում էր քաղաքականության մեջ օլիգարխիկ բաղադրիչի անթույլատրելիության մասին։
Հայաստանում քաղաքականությունը, դասական իմաստով, բիզնես պրոեկտ է դարձել մեկ անգամ․ դա եղել է 2003-ին, երբ օրվա իշխանության թույլտվությամբ Գուրգեն Արսենյանը «գնեց» խորհրդարանում խմբակցություն ունենալու իրավունքը։
Երևի չհիշեցնեմ՝ ով էր այդ օրերի նախագահը ու հետևաբար՝ ում է պարտական Արսենյանն այդ օրերի հաջողության համար։
Հիմա Արսենյանը շրջում է «չագուչով մարդու» հետ, ով սպառնում է դրանով «ջարդել» այն մարդուն, ով 2003-ին եղել է Արսենյանի հաջողության գրավականը։
Մի քանի տարի հետո Արսենյանը նույն ջերմեռանդությամբ Նիկոլին է «փչացնելու»։ Հենց սա է քաղաքականության օլիգարխացման դասական օրինակը։
Կամ Արսենյանն ասում է, թե բա՝ Ծառուկյանը 2015-ին «թռել» է։
Բա էն ժամանակ դու ո՞ւր էիր, պարոն Արսենյան։
Հա, ճիշտ եմ հիշում՝ Ծառուկյանի ԲՀԿ խմբակցության անդամ էիր, ավելի ճիշտ՝ էդ խմբակցության էն հատվածում, որն արդեն Սերժ մոտ լոյալության երդում էր տվել՝ նախապատրաստելով իշխանության «արշավը» ԲՀԿ նախագահի դեմ։
Նիկոլը, մեղմ ասած, իր ցուցակն «ականապատել» է։
Եթե Նիկոլի ցուցակում իր «արժանավոր» տեղը գրավել է Քոչարյանի նախկին «պրոեկտներից» մեկը, ապա ինչո՞ւ պետք է հասարակությունը նրան ընկալի՝ որպես հեղափոխական բարեփոխիչ։ Բայց Նիկոլի մղձավանջը հետո է սկսվելու, երբ իր ցուցակի այսօրվա «ՄԱԿ-անունավոր» պատգամավորը հետո նույն կրքոտությամբ քննադատելու է հենց Նիկոլին, որն արդեն Քոչարյանի ու Սարգսյանի նման «նախկին հանցավոր» դարձած կլինի։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան