Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա Կոստանյան
Վիդեո

Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվել

Հնդկաստանի մայրաքաղաք Դելիի արևմուտքում գտնվող ձկան շուկայի հարևանությամբ բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է այրվել. ըստ Դելիի հրշեջ ծառայության տվյալների՝ տուժածներ չկան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

Համաձայն հաղորդագրությունների՝ հրդեհը հանկարծակի բռնկվել է ուշ երեկոյան Մատիալայի ձկան շուկայի մոտ գտնվող խրճիթներում և րոպեների ընթացքում ընդգրկել մեծ տարածք: Բոցը տեսանելի է եղել հեռվից՝ խուճապ առաջացնելով ողջ շրջանում:

«Դելիի Ուտտամ Նագար թաղամասի հետնախորշերում բռնկված հրդեհի մասին տեղեկությունը ստացվել է երեկ երեկոյան՝ ժամը 23:50-ի սահմաններում: Հրդեհի հետևանքով ոչնչացվել է մոտ 300-400 հյուղակ»,- ANI գործակալությանը հայտնել է Հնդկաստանի մայրաքաղաքի հրշեջ ծառայության ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ կրակի մարման համար ուղարկվել է 23 հրշեջ մեքենա:

«Մի քանի ժամ տևած աշխատանքից հետո հրդեհը վերահսկողության տակ է առնվել առավոտյան ժամը 3:25-ի սահմաններում: Այս պահին զոհերի մասին տեղեկություններ չկան»,- հավելել է նա՝ նշելով, որ հրդեհի պատճառը դեռ պետք է պարզվի: