Հիմնական գործընթացները կսկսվեն 3.5 տարի հետո, երբ Ադրբեջանը պետք է որոշում կայացնի. Քաղաքագետ
Ելք միշտ էլ կարելի է գտնել
--------------------------------
Հիմնական գործընթացները կսկսվեն 3.5 տարի հետո, երբ Ադրբեջանը պետք է որոշում կայացնի, թե ռուսական զորքերը ևս 5 տարի, կամ, ավելի երկար, մնալո՞ւ են Արցախում, թե ոչ:
Դա ական է, դրված Ադրբեջանի տակ, չհամաձայնվելու դեպքում կբարձրանա Արցախի կարգավիճակի խնդիրը, որպեսզի շրջանցվի Ադրբեջանի մերժելու հնարավորությունը, իսկ համաձայնվելու դեպքում ներիշխանական ճգնաժամի խնդիր կառաջանա:
Արցախի պատերազմում մեր դեմ գործել է միջազգային կոալիցիա, կազմված Թուրքիայից, Իսրայելից, Բրիտանիայից ու Պակիստանից: Նրանից յուրաքանչյուրն իր խնդիրներն է դրանով լուծել։ Այդ կոալիցիային ընդդեմ հակառակ կոալիցիայի ձևավորումն ընթացքի մեջ է ու բացառված չէ, որ Ադրբեջանում նույն սցենարը կիրառվի, ինչը կիրառվել է 2018 թվականին Հայաստանում՝ "հեղափոխությունը"։ Կարճ ասած, գնդակն Ադրբեջանի դաշտում է ու դա արդեն իրենց մեծ պրոբլեմն է լինելու։ Ամեն ինչ առանց պատերազմի է լինելու։
Ֆիքսենք, որ Շուշիի փաստաթղթում Թուրքիան Ադրբեջանին պարտադրեց համաձայնվել, որ իրենք միջազգային հարթակներում վարելու են անկախ և միասնական քաղաքականություն (ինչպես պարտադրեց պատերազմ սկսել): Այսինքն Ադրբեջանը որևէ միջազգային ռազմական կոալիցիայի մեջ չի մտնի։
Սա ուղղակի որպես սցենարներից մեկը պետք է դիտարկվի: Կարելի է դիտարկել ևս մի քանի հետաքրքիր սցենարներ։
Հատուկ կարճ եմ գրում ու հատուկ հիմա եմ գրում, որպեսզի անկումային տրամադրությունները չխորանան (սցենարների մասին պետք է երկար ու ավելի լուրջ խոսել, բայց ոչ հիմա)։
Իրավիճակից ելք միշտ էլ կարելի է գտնել, սակայն դրա համար պետք է ազատվենք 2018-ին Հայաստանում ներդրված անհայրենիք սրիկաներից ու վերջ տանք լակոտոկրատիային, ինչը պարտավոր ենք անել հունիսի 20-ին։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան