Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորըԻշխանության առաջատար մրցակիցը 9 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, իշխանությունը փաստացի պայքարում է նրա նկարի դեմ. Նարեկ Կարապետյան Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» Խնդիր ունենք պաշտպանել մեր տարածքը, սահմաններն ու ինքնիշխանությունը․ Ավետիք ՉալաբյանԹոշակը պետք է ավելանա առնվազն 50% և ամեն տարի ինդեքսավորվի․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանին մնացել է ամենաշատը 86 օր. Սամվել Կարապետյանի թիմակից Մայրաքաղաքի կենտրոնում շարունակվում են ի աջակցություն Սամվել Կարապետյանի ակցիաներըԱվելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Պլան B էլ, C էլ, D էլ ունենք, եթե թույլ չտան մասնակցել ընտրություններին, բայց չենք ասի հիմա․ Ղազինյան «Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո՛ւն Հայաստանին» պահանջով համաժամանակյա բողոքի ակցիաներ` Երևանում Դո՞ւ ով ես, որ ասես, թե մարդը որտեղ պիտի ապրի, այն էլ Եվրոմիության ամբիոնից. Արշակ ԿարապետյանԱյս իշխանությունների պարագայում ես ոչ մի բան չեմ բացառում և չեմ բացառել. Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու հարցը. ուղիղ«Շողակաթը» լուծարեցին, իսկ փողերը կփոխանցեն Հանրայինին Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը որոշել է. Սահմանադրությունից կհանեն Անկախության հռչակագիրը Փաշինյանը սխալ քավության նոխազ է գտել Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերըԻնչպե՞ս է ձևավորվում միջին աշխատավարձը Հայաստանում․ Նաիրի Սարգսյան
Քաղաքականություն

Ինչո՞ւ ընտրել Բարգավաճ Հայաստան կուսակցությանը

ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 Բարգավաճ Հայաստան կուսակցությունը երբեք պոպուլիստական խոստումներ չի տալիս․ ինչ խոստանում է, այն իրագործում է։
 
 ԲՀԿ-ն ոչ սև է, ոչ էլ սպիտակ․ մենք մերժում ենք մեր հասարակության ցանկացած բաժանում։
 
 Վարչապետի մեր թեկնածու Գագիկ Ծառուկյանը գործնականում գիտի ինչ է տնտեսությունը, ինչպես այն կառավարել, ինչպես զարգացնել։
 
 ԲՀԿ-ն, անկախ իր իշխանություն կամ ընդդիմություն կարգավիճակից, մշտապես աջակցում է մեր քաղաքացուն, օժանդակում նրան։
 
 ԲՀԿ-ի ու Գագիկ Ծառուկյանի խոսքը գործ է․ եթե ոմանք միայն խոսում են երիտասարդ ընտանիքներին աջակցության մասին, ապա Գ․Ծառուկյանն իր ռեսուրսներով հազարավոր երիտասարդ ընտանիքների համար սոցիալական բնակարանաշինության ծրագրեր է իրականացնում։
 
 Գագիկ Ծառուկյանն արդեն տարիներ շարունակ իր վրա է վերցրել պետության ֆունկցիան սոցիալական ապահովության ու ուսանողների աջակցության մասով ու դրանից շոուներ չի սարքում։
 
 ԲՀԿ-ն պետության ազգային շահը պատկերացնում է ոչ թե վերացական դատողությունների կամ կենացների մակարդակում, այլ թվերի ու չափելի մեծությունների ներքո։
 
 ԲՀԿ-ն գիտի, որ մեր խնդիրները հենց մենք պետք է լուծենք։
 
 Մենք հստակ գիտենք Սփյուռքի հետ մեր երկրի համագործակցության ձևն ու բովանդակությունը։
 
 ԲՀԿ-ն իր առաջնորդ Գ․Ծառուկյանն իր կապերով կարող է մեծածավալ ներդրումներ բերել աղետի մեջ հայտնված մեր երկրի տնտեսություն։
 
 Մենք մեր դիրքորոշումներում սկզբունքային ենք ու հետևողական։
 
 Եվ որ ամենակարևորն է՝ ԲՀԿ-ն երբեք չի եղել 100 տոկոսանոց իշխանություն, սակայն միշտ աշխատել է հանուն պետության ու հանուն մեր հայրենիքի բարեկեցության ու բարգավաճման։
 
Ստանալով ձեր վստահության քվեն մենք իրականություն ենք դարձնելու մեր բոլոր հնչեցրած ծրագրերն ու խոստումները, որովհետև մենք կորցնելու հայրենիք չունենք, որովհետև մենք մեր երեխաներին ազատ, անկախ, ինքնիշխան ու զարգացող երկիր ժառանգելու պարտք ունենք:
 
Եվ ուրեմն, բոլորս միասին հունիսի 20-ին գնում ենք ընտրության և քվեարկում հանուն անվտանգ պետության ու հզոր հայրենիք ունենալու երազանքի իրականացման, հանուն բարգավաճ Հայաստանի...