Ադրբեջանական գերությունից վերադարձած տղաներից մեկը հերոս Ալբերտ Հովհաննիսյանի մորեղբոր տղան է /լուսանկարներ/
2020թ-ին, երբ պատերազմական գործողությունները սկսվեցին , Ջրականի(Ջաբրայիլ) նույն զորամասում էր գտնվում նաեւ Ալբերտ Հովհաննիսյանի մորեղբոր տղան՝ Գասպարյան Էրիկը։ Ալբերտն ու նորակոչ Էրիկը մեկ անգամ էին հասցրել իրար տեսնել ու հարազատական հանդիպումից ոգևորվել, երբ Արցախում խաղաղությունը խաթարվեց։ Էրիկին էլ շատ երկար ենք փնտրել, լուրեր չկային ու երբ փաստեր հայտնվեցին, որ գերության մեջ է հայտնվել, Ալբերտի ու Էրիկի միջեւ բարեկամական կապը չբացահայտելու համար լռում էի ու բոլորին հորդորում նույնն անել՝ Էրիկի իսկ անվտանգությունից ելնելով։
Փառք Տիրոջը, Էրիկն արդեն տաս օր է հայրենիքում է, մեր կողքին։
Եվ այսօր Էրիկի հետ Ալբերտի ամենասիրելի վայրում ենք՝ Հաղարծնի վանական համալիրում. էստեղ Ալբերտի ներկայությունը անբացատրելի ձևով զգում ես ու նրանց հանդիպումը, ցավոք, էսպես կայացավ։
Մենք աղոթեցինք գերության մեջ գտնվող մյուս հայրենակիցների և անհայտ կորած զինվորների համար։
Պատերազմի արհավիրքն հաղթահարած տղե'րք, Էրիկ ջան, ձեր ցավը տանեմ, դուք միայն ձեր ապրած տարիներով եք երիտասարդ, բայց անասելի անգամ ուժեղ եք ու հզոր։
Արտակ Հովհաննիսյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան