Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառու Էդուարդ Դայանը արժանացել է Գրան Պրիի Սրտանց շնորհավորում եմ եզդիական համայնքին Սուրբ Նաբիի (Խըդըր Նաբիի) տոնի առթիվ․ Նարեկ ԿարապետյանԱմասիայում Ադրբեջանցիներ են վերադառնում, Երևանում սկանդալային կրակոցներ են․ Էդմոն ՄարուքյանԻրենց` պարգևավճարներ, իսկ թոշակառուն չգիտի ինչպես ծախսի թոշակըԲովանդակային քննարկում՝ բաժանարար խոսույթի փոխարեն․ Շաքե ԻսայանՖեյսբուքի սրտկներից դուրս իրական կյանքն է, որտեղ փոփոխությունների սպասում կա և լինելու է փոփոխություն, լինելու է Ուժեղ Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են Փաշինյանին Ադրբեջանական բենզին կգնե՞ք ԶՊՄԿ-ում «Գիրք նվիրելու օրը» անակնկալներով անցավԱմենաինտելեկտուալ, ամենամեծ, ամենահայրենասեր, ամենա–ամենա՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ծնվել է հենց այս օրը. Մհեր ԱվետիսյանՊարտադիր կանխարգելիչ հետազոտություն անվճար, տարեկան մեկ անգամ. Հրայր ԿամենդատյանՍուրեն Սուրենյանցը ներկայացրեց «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» ժողովրդական շարժումը (տեսանյութ) Մեր բանակը կարող է կրկին լինել ամենահզորը տարածաշրջանում․ Ավետիք ՉալաբյանԱրցախի վերահայացումը մեր քաղաքական ուղեգծի առանցքային տարրերից մեկն է լինելու. Ավետիք Չալաբյան Պետությունը պետք է աջակցի կրթությունից հետո համայնք վերադարձող երիտասարդին․ Ցոլակ ԱկոպյանԹուրքիան և Ադրբեջանը չպետք է թելադրեն Հայաստանի ապագան․ Արմեն ՄանվելյանՄեկնարկել է «Հաղորդակցության եղանակների բարեկամության մոնիթորինգ - 2025» շնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)Խոշոր հարկատուների առանցքային դերը ՀՀ պետական բյուջեում Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի
Քաղաքականություն

Ընտրացուցակները արժանահավատ չեն․ հարկավոր է քննություն սկսել․ Արտակ Թովմասյան

ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցել է «Թովմասյան» հիմնադրամի նախագահ, «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանի հետ՝ օրեր առաջ նրա կողմից ընտրացուցակներում հայտնաբերված խախտումների մասին:

-Պարո՛ն Թովմասյան, ընտրություններից առաջ Դուք Ձեր ասուլիսի ընթացքում հայտարարել էիք, որ ընտրացուցակներում բազմաթիվ ընտրակեղծիքներ եք նկատել: Ի՞նչ մեթոդով է Ձեր թիմը կատարել ուսումնասիրությունը, և ինչպիսի՞ կեղծարարությունների մասին է խոսքը:

-Կատարվել է police.am կայքում տարբեր ամսաթվերին տեղադրված (2018թ., 2021թ․ մայիսի 31, 2021թ․ հունիսի 13) ընտրացուցակների տող առ տող համեմատություն։ 2018թ․ կամ 2021թ․ մայիսի 31-ի ցուցակներում մարդկանց տվյալների բացակայության պատճառները քննարկվել են ԱՎՎ աշխատակիցների հետ։ Վերջիններս ասել են, որ որոշ դեպքերում մարդիկ ճշտումներ են մտցրել իրենց անձնական տվյալների մեջ, ինչի պատճառով տարբեր ցուցակներում չեն նույնականացվում։ Դրա համար կիրառվել է հատուկ տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս գնահատել նմանության աստիճանը, գտնել «նմանին», անգամ եթե նրա անվան, ազգանվան, հայրանվան կամ ծննդյան ամսաթվի մեջ փոխվել է, օրինակ, մեկ նիշ: Կա այդպիսի շուրջ 10 հազար դեպք: Ինքնին մտահոգիչ է, որ 3 տարում 10 հազար հոգի կարող էր անձնագրային տվյալ փոխել, սակայն դա ռազմական անվտանգության խնդիր է և ընդհանուր ավելացածների թվի վրա գործնականում չի ազդում: Ավելացած մարդկանց ցուցակը հնարավորություն է ստեղծում, որպեսզի պետական ռեսուրսի տերը, գոյություն չունեցող մարդկանց անուններով, լցոնումներ կատարի։

-Նշել եք, որ 200 000-ից ավելի մարդիկ են հայտնվել ցուցակներում։ Ո՞ւր էին նախկինում այդ մարդիկ և ինչպե՞ս են հայտնվել ցուցակներում:

-Այս հարցը պետք է տալ ցուցակները կազմողին, իսկ իրողությունը կարող է պարզել միայն քննությունը։

-Արդյո՞ք Ձեր նշած խնդրահարույց կետերը գտնվում են իշխանության բարձր օղակների հոգածության ներքո, և դա փո՞րձ է արդյոք՝ ընտրությունների արդյունքերի վրա ազդելու: Այս անբարեհաճ իրավիճակը ընտրակեղծիք կատարելու հնարավորություն է, սակայն փորձ կկատարվի, թե ոչ, կարելի է պարզել ընտրություններից հետո:

-Ընտրություններից հետո, գոյություն ունեցող պրակտիկայի համաձայն, փաստացի ընտրածների ցուցակները բաժանվում են ընտրություններին մասնակցած կողմերին՝ կուսակցություններ, դաշինքներ և այլն: Մեր տեխնոլոգիական հնարավորությունները թույլ են տալիս համեմատել փաստացի ընտրածների ցուցակը ընտրողների ցուցակի հետ և պարզել՝ արդյոք կասկածելի կարգավիճակ ունեցող անձանց անունից ընտրություններին մասնակցություն եղել է, թե ոչ։

-Ինչպե՞ս է լինում, որ միևնույն հասցեում գրանցվում են 100-ից ավելի մարդիկ։ Քանի՞ նման դեպք է արձանագրել Ձեր համակարգի վերլուծությունը:

-2300-ից ավելի հասցեներում գրանցված են 8 հոգուց ավելի մարդ՝ 92 ընտրող, 42 ընտրող և այդպես մինչև 9։ Այդ բնակարաններում ութ հոգուց ավելի ընտրողների ընդհանուր քանակը կազմում է մոտ 4300 հոգի։ Այս երևույթը փաստում է, որ գոյություն ունի պրակտիկա՝ մարդուն գրանցել նրա հետ կապ չունեցող հասցեում։ Ընդհանուր առմամբ՝ կա 411.000-ից ավելի բնակարան և 371.000-ից ավելի տուն։ Դրանցում, օրինակ, մի-մի հոգի ավելի գրանցելով՝ կարող են տասնյակ հազարներով մարդ ավելացնել: Մեր ուսումնասիրության արդյունքները չեն կարող ծառայել ճշգրիտ հաշվարկ կատարելու համար, սակայն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ցուցակները արժանահավատ չեն։ Իրական պատկերը կարող է պարզել միայն ընտրացուցակում տվյալների ընդգրկման հիմքերի քննությունը։

-Պարո՛ն Թովմասյան, աղաղակող փաստերը Ձեր ձեռքում են։ Ի՞նչ եք պատրաստվում անել:

-Այս պահին ավելի խորությամբ և մանրամասներով կատարվում են ուսումնասիրություններ և համակողմանի վերլուծություն, հետագայում կհրապարակենք կասկածելի դեպքերի ամբողջական պատկերն արտացոլող և հիմնավորող տեղեկություն:

Հիշեցնենք, որ Արտակ Թովմասյանը հրավիրել էր ասուլիս եւ ներկայացրել ընտրական ցուցակներում առկա խնդրահարույց կետեր, մասնավորապես`

1. 2021թ. մայիսի 31-ի ցուցակում կա 200 հազարից ավելի մարդ, որոնք բացակայում են 2018թ.-ի ցուցակում,

2. Ըստ այդ վերլուծության, եթե քաղաքացին 2018թ․ ընտրություններում գրանցված է եղել Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի 1 Փ. 1 Փկղ. 2 հասցեում, ապա 2021 թվականին միայն վարչական շրջանի անունն է փոխվել և նույն քաղաքացին գրանցվել է Ագարակ համայնքի 1 Փ. 1 Փկղ. 2 հասցեում։ Հենց այս դեպքերն են, որ կասկածելի շատ են և կազմում են շուրջ 14․000:

3. 2021թ. հունիսի 13-ի ցուցակում կա մոտ չորս հազար մարդ, որոնք բացակայում են արդեն 2021թ. մայիսի 31-ի ցուցակում,

4. 2018թ. ցուցակում կան բնակարաններ (ոչ թե շենք/տուն, այլ բնակարան), որոնցում գրանցված են անգամ 158 կամ 102 կամ 70 կամ 48 և այլ անհավանական մեծ թվով անձինք: 2021թ. հունիսի 13-ի ցուցակում մարդկանց խտությունը մեկ բնակարանում, ինչպես նաև խիտ բնակեցված բնակարանների հասցեները փոխվել են: Ամենախիտ բնակեցված բնակարանների թվերը դարձել են 142 կամ 92 կամ 54 կամ 42 կամ 25: