Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
Հասարակություն

«Արմենիա» ԲԿ–ում երեխան մահացած է ծնվել․ հարազատները մեղադրում են բժիշկներին

Հուլիսի 3-ին՝ ժամը 08:50-ի սահմաններում,  Ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 50-ամյա Անահիտ Ղ.-ն և հայտնել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը իր որդու կնոջը՝  23-ամյա Կիմա Ս.-ին նշված ծննդատան բժշկի կողմից սխալ բուժում և սխալ դեղորայք նշանակելու հետևանքով նրանց՝ դեռ չծնված երեխան մահացել է, տեղեկացնում է Shamshayn.com–ը։

Հարազատներից կայքի հետ պատմել են, որ Կիման, որը 8 ամսական հղի է եղել, իր ոտքով է եկել  հիվանդանոց այն բանից հետո, երբ լավ չի զգացել։ Բժիշկները նրան սոնոգրաֆիա են արել, մասնագետն ասել է՝ պետք է հիվանդանոցում պառկես, բուժում ստանաս, որից հետո Կիման սոնոգրաֆիայի թղթով մոտեցել է իր բժշկին, որն էլ ասել է, որ գնա տուն և երբ վատ զգաս, նոր միայն  գա, քանի որ լուրջ բան չկա:

«Բայց մինչև էդ՝ սոնոգրաֆիայի բժիշկն ասել է, որ շատ վատ վիճակ է: Իրենք կարող էին կեսարյան անել, 8 ամսական հղի է, էսօր-էգուց պիտի ծննդաբերի, երեխուն կարող էին կեսարյանով հանել, տալ մոր ձեռքը: Կիման գնացել ա տուն, լսելով բժշկի խորհուրդը, գիշերը վատ է զգացել, առավոտյան եկել ա հիվանդանոց: Հիվանդանոցում ասել են, որ երեխան մահացած ա արդեն …

Երկու օր մահացած վիճակում երեխան մնացել է փորի մեջ, բժիշկներն ասում են, սպասում էինք, որ իր ուժերով ծննդաբերի, որ հետագայում կարողանա երեխա ունենա, հետո արհեստական ցավեր էին տվել, երեկվանից սպասում էին»,– պատմել են հարազատները։

Կայքի տեղեկություններով՝  փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր  են նախապատրաստվում:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։