Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Անկարան դեմ է Իրանի նկատմամբ ցանկացած ռազմակшն միջամտության. Ֆիդան Ռուսաստանի Դաշնության հետ խոսել ենք երկաթուղու խնդրից, սպասում ենք պատասխանին. Նիկոլ ՓաշինյանԲյուջեից 3,5 միլիարդ թալանչիների ու նրանց ընկերների համար․ իսկ թոշակառուն 10 հազարն ին՞չ պետք է անիԿրեմլը համաձայն է Թրամփի հետ, որ Զելենսկին խոչընդոտում է Ուկրաինայում խաղաղության գործընթացը. ՊեսկովԲանգկոկում շինարարական կռունկը փլուզվել է 2 մեքենայի վրա. կա 2 զnհ Ուժեղ Հայաստան լինելու է․ Ռուբեն ՄխիթարյանՀամոզված եղեք՝ այս տարի դեկտեմբերին էլ չի լինի հեղուկ գազի թանկացման խնդիր. Նիկոլ ՓաշինյանՁեր մոտ պարտադիր չէ Հայկական շահը, ձեր մոտ պարտադիր է սերը թրքացման և գռանտներ լափելու հանդեպ․ Արսեն ՎարդանյանԻշխանությունն ապօրինությունների տրցակ ունի, ազատությո՛ւն քաղբանտարկյալներին․ Տիգրան Աբրահամյան «Nissan Teana»-ն բախվել է բետոնե պարսպին և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր շրջվելՈրքա՞ն պարգևավճար են ստացել առողջապահության նախարարությունում Ձեռնտու՞ է շարունակել թատրոնը, որի անունը ձեր առաջնորդը դրել է «ինքնիշխանություն»․ Վահե ՀովհաննիսյանՖրանսիան կմասնակցի Դանիայի հետ համատեղ զորավարժnւթյուններին Գրենլանդիայում. ՄակրոնՓաշինյա՛ն, դու՛րս արի մեր գրպաններից․ «Մեր ձևով»Մոլորակի ամենաարագ տուրբիլյոնը. Jacob & Co.-ն ներկայացրել է God of Time-ը 8 միլիոն դոլարանոց Նոր Տարվա հետքերով. Աշոտ Մարկոսյան Պատասխանատուն ես եմ. Արբելոան խոսել է «Ռեալի» գավաթային ֆիասկոյի մասին Ջեռուցման գումարը խնդիր է․ Շիրազ Մանուկյանց 1 դրամ տարին․ Նարեկ ԿարապետյանՔիմ Քարդաշյանը ապշեցրել է նոր NikeSKIMS սպորտային կոշիկներով
Քաղաքականություն

Հատուկ գրոհայիններով եկել են կոմբինատ, Սյունիքը Նիկոլին հանգիստ չի թողնում, նա հիմա նենգաբար, ժողովրդի լեզվով ասած, «մուռ է ուզում հանի». Վահե Հակոբյան

Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում խուզարկություն է տեղի ունենում, ապա նաև տեղեկություն տարածվեց, որ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին են բերման ենթարկել։ ArmDaily.am-ը զրուցել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հետ։

- Պարոն Հակոբյան, ի՞նչ են փնտրում կոմբինատում։

- Մենք չգիտենք՝ ինչ են իրենք փնտրում, այսօր եկել, խուզարկել են նոր ստեղծված հերթական քրեական գործով, որի հիմքերը մեզ բացարձակ հայտնի և հասկանալի չեն։ Խուզարկել են նաև Քաջարանի համայնքապետ Փարամազյանի տունը, կոմբինատի մի քանի աշխատակիցների բնակարանները, ինչպես նաև կոմբինատի իրավաբանի բնակարանը և աշխատասենյակները։ Բնականաբար, որևէ տեղ որևէ էական բան չեն հայտնաբերել, ինչից հետո համայնքապետին Երևան են բերման ենթարկել։ Ես օֆիցալ եմ ասում, ես սա որակում եմ որպես քաղաքական հետապնդում։ Սյունիքը Նիկոլին հանգիստ չի թողնում և նա հիմա նենգաբար, ժողովրդի լեզվով ասած «մուռ է ուզում հանի» ու սա ոչ մի լավ բանի չի բերի։ Բոլոր այս գործողություններն անհիմն են, երեկ էլ Առուշ Առուշանյանին էին բերման ենթարկել, ու սա հավաստիացնում եմ՝ շարունակվելու է թե Առուշանյանի մասով, թե Փարամազյանի։

- Պարոն Հակոբյան, բացի նրանից, որ կոմբինատը Քաջարանի տարածքում է, իսկ Փարամազյանը Քաջարանի համայնքապետն է, ուրիշ ի՞նչ կապ կա կոմբնինատի և Փարամազյանի միջև։

-Կապը հենց միայն դա է, որպես համայնքապետ՝ նման կապ չի կարող չլինել։ Կոմբինատը միշտ կանգնած է քաղաքի մեջքին, ամեն ինչով օգնում է և դա արվում է քաղաքապետի միջոցով։

- Երեկ պարոն Առուշանյանին բերման էին ենթարկել Քարահունջի համայնքապետի գործի շրջանակներում։ Հիմա այն, ինչ կատարվում է Քաջարանում, նույնպես առնչությո՞ւն ունի իբրև թե ընտրակաշառք բաժանելու, ընտրություններում մարդկանց ուղղորդելու հետ։

- Նախ Քարահունջի մասին. իրենք նպատակային ընտրել են Քարահունջի համայնքապետին, որովհետև նա կին է, որի հետ հեշտ է աշխատել, 2 կիսագրագետ քաղաքացուց, վախձցնելով, պրեսսինգի տակ դնելով կորզել են ցուցմունք՝ օգտագործելով նրանց անգրագիտությունը։ Նրանք ստիպված տվել են Քարահունջի ղեկավարի նկատմամբ ցուցմունք, որ իբրև թե նա ուղղորդել է իրենց։ Քարահունջի ղեկավարին 3 օր մեկուսարանում են պահել, աշխատել են հետը, կրկնում եմ նա կին է, ես նրան չեմ մեղադրում, նրանից նույնպես ստացել են սուտ մատնություն Առուշանյանի վերաբերյալ, որ իբրև թե իրեն ուղղորդել է Առուշանյանը։ Այս ամենը հիմարություն է առնվազն։ Ինչ վերաբերում է կոմբինատին ու Փարամազյանին՝ ես չգիտեմ, թե իրենք դրան ինչ որակում կտան՝ կարող են ընտրակաշառք էլ ասել, ուղղորդում էլ ասել, ինչ ուզեն՝ կարող են ասել։ Հատուկ գրոհայիններով եկել են կոմբինատ, պատկերացնում եք, կոմբինատ գրոհայիններով էին եկել, իսկ թուրքը շարունակում է մնալ Սև լճի տարածում։

- Այս ողջ գործողությունների իրական ու վերջնական նպատակը, Ձեր գնահատմամբ, ո՞րն է։

- Ես կարծում եմ՝ երկու նպատակ կա, առաջինը՝ համայնքապետերին թուլացնեն, որ Նիկոլ Փաշինյանը ազատ ու հանգիստ իր եղբայր թուրքերի հետ ազատ կարողանա ստորագրել Մեղրու միջանցքի մասին բոլոր փաստաթղթերը և որևէ խոչընդոտ չունենա, իսկ երկրորդ նպատակը կոմերցիոն է ու կապված է Կոմբինատի հետ։ Իրենք ուզում են, որ մենք կոմբինատը վաճառենք իրենց մատնանշած մարդուն։

- Այսինքն, արդեն գնորդ կա՞։

- Ես գիտեմ, որ կա, իրենք դեռ չեն ասում՝ ով է, բայց մեզ ստիպում են վաճառել, դրա համար ջանք չեն խնայում։

- Ընտրությունների ընթացքում խոսվում էր հանքերը ժողովրդին, պետությանը վերադարձնելու մասին։

-Նա չի կարող նման բան անել։ Իրավական որևէ գործառույթ ինքը չունի։ Հիմա մեծ աղմուկ է բարձրանալու։ Ես այսօր հանդիպելու եմ ԱՄՆ դեսպանի հետ և իրեն ամբողջ մանրամասները ներկայացնելու եմ, որ իրենց կողմից գովերգված, ժողովրդավար վարչապետը ինչ գործընթացների է դիմում։ Այսօր հանքարդյունաբերությունը չափազանց բարձր հարկերի տակ է, բացի պարզ հարկերից՝ հարկվում է նաև առանձնահատուկ հարկատեսակով, կոչվում է Ռոյալթի, որը աշխարհում ամենաբարձրը Հայաստանում է, դա այսպես կոչված՝ «պետության փայն է»։

Հիմա այս ամենից բացի՝ կառավարության որոշմամբ օրենքի նախագիծ են ուզում անցկացնել, որով ևս 15 տոկոսով պետք է հարկվի Հայաստանից արտահանվող ողջ հանքանյութը։ Սա նշանակում է, որ մոտավորապես 100 մլն դոլար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նման հիմնարկը պետք է հավելյալ վճարի, ինչպես հասկանում եք, նման գումար պարզապես չկա։ Սա կամ վերջնական դեբիլիզմի նշան է, կամ նպատակային կոմբինատը քանդելու, կամ էլ լիցենզիան հետ քաշելու, որպեսզի հետո իրենց ուզած մարդիկ գան տիրանալու։ Պետք է հասկանալ, արդեն 3 տարի է պարտքով ապրող երկիր ենք դառել ու որևէ տնտեսական աճի մասին խոսք գնալ չի կարող, արդյունքում հիմա իրենք ուռացնում են ու ֆինանսական «պիրամիդա» սարքում։

Հիմա կարծում եք՝ Փաշինյանն ինչի՞ է գնացել Մոսկվա, գնացել է փող ուզի, վարկ, բայց այսպես որքա՞ն է վարկ վերցնելու։ Հիմա եվրոբոնդերն է ծախսում, դա վերջանալու է, ու ինքը պիտի էլի փող բերի, բայց որքա՞ն կարող է վարկ վերցնել։ Սահմանափակում կա, չէ՞, որքան կարող է պետական պարտք աճեցնել։ Չգիտեմ, թե դեռ որքան դեռ կմնա՝ 1 տարի , թե 5 տարի, բայց մնալով ուռացնելու է մեր պարտքը ու հետո ժառանգություն թողնի՝ գնա։ Այդ դեպքում երկիրը դեֆոլտի մեջ է ընկելու։ Կարծում եմ, իր հույսը մի կողմից էլ էն է, որ իր եղբայր Էրդողանը մի 2 կոպեկ կտա։

Քրիստինե Հովհաննիսյան