Դատապարտում ենք Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանին թիրախավորելու գործընթացը
Գորիսի Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի պաշտոնական էջում գրել են․
«ՎԻՆՆԵԹ Հայաստան» Կանանց Ռեսուրս կենտրոնների ցանցի անդամ Գորիսի Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամը խորապես մտահոգություն է հայտնում վերջին շրջանում կին քաղաքական գործիչների նկատմամբ քաղաքական ճնշումների և հետապնդումների տարածվող դեպքերի շուրջ: Հատկապես սոցիալական հարթակներում նկատելի է նաև կին քաղաքական գործիչների նկատմամբ տարածվող ատելության խոսքն ու վիրավորական կոչերը: Դատապարտում ենք նաև Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանին թիրախավորելու գործընթացը: Վերջերս համացանցում տարածվել է տեսանյութ, որում վարչական ղեկավարի դեմ ցուցմունք տված ամուսինները պատմում են, թե ոստիկանությունում ինչպես են իրենց ստիպել վարչական ղեկավարի դեմ ցուցմունք տալ/ https://www.youtube.com/watch?v=U7lxdmbg3-w /:
Խնդրանքով դիմում ենք ՀՀ-ում Մարդու Իրավունքների Պաշտպան պարոն Arman Tatoyan-ին՝ անդրադառնալ կին քաղաքական գործչի նկատմամբ հնչեցված ատելության կոչերին և ոչ իրավաչափ հետապնդումներին: Մեր կազմակերպությունը տարիներ շարունակ բազմաթիվ ծրագրերի շրջանակներում խրախուսել է կանանց քաղաքական մասնակցությունը, սակայն այսօր տեսանելի է, որ քաղաքական անառողջ միջավայրում կանայք թիրախավորվում են և անմեղության կանխավարկածի կոպիտ խախտումներով ենթարկվում հանրային պարսավանքի, ինչն անընդունելի է ժողովրդավարության հաստատման համար:
Հուսով ենք, որ միջազգային տարբեր կազմակերպություններ ևս ստեղծված իրավիճակին համարժեք գնահատական կտան: Լուսինե Ավետյանը եղել է Հայաստանում օրինակելի քաղաքական գործիչ և բազմաթիվ միջազգային կազմակերպությունների ծրագրերում հանդես է եկել որպես լավագույն օրինակ, արժանացել է մրցանակների և պատվոգրերի, բազմաթիվ երիտասարդների համար եղել ոգեշնչող անհատականություն: Անթույլատրելի են կանանց նկատմամբ քաղաքական հետապնդումները և ամեն օր ավելի մեծ տարածում ստացող ատելության կոչերը: Մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում նաև այս գործի շրջանակներում ոչ իրավաչափորեն հարցաքննության ենթարկվող բոլոր այն կանանց, ովքեր անպաշտպան են, որոնց ճնշում են, վախեցնում, ինչի արդյունքում խախտվում են նրանց հիմնարար իրավունքները: Ստեղծված իրավիճակն ու դեպքերի զարգացումը փաստում են, որ Հայաստանի Հանրապետությունում, ցավոք, շարունակվում է քաղաքական հետապնդումը՝ ընդդիմադիր կին քաղաքական գործիչների, քաղաքական այլախոհների նկատմամբ:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times