Ի գիտություն լրատվամիջոցների
Հետընտրական շրջանում «Յուքոմ» ՓԲ ընկերությունը մի շարք կուսակցություններից ու դաշինքներից դիմումներ է ստացել՝ 1500 ընտրատեղամասերից իրականացված քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման տեսանյութերն ստանալու կապակցությամբ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության ու համապատասխան կրիչների ներկայացման դեպքում՝ «Յուքոմ» ընկերությունը հնարավոր առավելագույն արագությամբ բոլոր դիմումատուներին տրամադրել է պահանջվող տեսագրությունները։ Ավելին, որոշ դեպքերում, հաշվի առնելով խնդրի հրատապությունը, ԿԸՀ-ի թույլտվությունն ստանալուց հետո, Ընկերությունն իր նախաձեռնությամբ մի շարք կուսակցությունների և դաշինքների համար ապահովել է իր թվային շտեմարանից անհրաժեշտ տեղեկատվության անսահմանափակ ներբեռնման հնարավորությունը։
Չնայած խնդրո առարկա տեղեկատվության տրամադրման նպատակով Ընկերության կողմից գործադրված ջանքերին, ցավոք, արձանագրվել են դեպքեր, երբ դիմումատուները, ինչպես Ընկերության աշխատակիցներին զանգելու ընթացքում, այնպես էլ առցանց ելույթներում թույլ են տվել ակնհայտ և անհիմն վիրավորանք պարունակող արտահայտություններ:
Ընկերության համար սկզբունքային նշանակություն ունի իր և, մասնավորապես, իր աշխատակիցների բարի համբավը։ Ընկերությունը չի հանդուրժելու դրանց արատավորման որևէ փորձ՝ առավել ևս այնպիսի դեպքերում, երբ Ընկերությունն ստացված խնդրանքի բավարարման ուղղությամբ արել է ավելին, քան անհրաժեշտ է եղել։ Հորդորում ենք այսուհետ Ընկերության ու աշխատակիցների հասցեին արտահայտվելիս մնալ էթիկայի և բարեկրթության դաշտում՝ դրանով հանդերձ նպաստելով գործընկերային հարաբերությունների զարգացմանը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան