Ադրբեջանցիները նոր առաջխաղացում են պատրաստում, հատկանշական է՝ Տիգրանաշենի հատվածում
*Սահմանին զոհ ունենք։ Ադրբեջանցիները նոր առաջխաղացում են պատրաստում։ Հատկանշական է՝ Տիգրանաշենի հատվածում, որը Նիկոլն ադրբեջանական անկլավ է համարում։ Ի դեպ, աննախադեպ է՝ պաշտպանության նախարարությունը հայտնում է զոհի մասին, բայց անուն չի նշում, դիվադադար անելով այդ գծում ծառայող բազում զինվորների հարազատներին։
*ԱԳ նախարարի պաշտոնին են պատրաստում Արմեն Գրիգորյանին, որը տարիներ առաջ հակառուսական ցույցերի ակտիվ մասնակից էր, ատամներով պայքարում էր Ազգ-Բանակ գաղափարախոսության դեմ, համարում այն միլիտարիստական, ռազմատենչ։ Պատերազմից հետո խոսում, որ թուրքերն այլեւս թշնամի չեն ու Ազգային Անվտանգության ռազմավարությունը պետք է փոխվի այդ մասով։
* ԱԱԾ հատուկ նշանակության ջոկատը ներխուժում է Նիկոլի քննադատության եւ ցասումի թիրախում արդեն երկար ժամանակ հայտնված Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ու մարդկանց բերման ենթարկում։
* հետապնդումների են ենթարկվում Սյունիքի համայնքապետերը, կարվում են քրեական գործեր, բանտարկվում են շատերը։
* Գորիսում Նիկոլի նշանակած մարզպետի որդին ու նախկին մարզպետի որդին իրար վրա են կրակում քաղաքի կենտրոնում։
* իսկ ճիշտ այս պահին կառավարության ողջ քարոզչական ռեսուրսը հրճվել է, թե Փաշինյանի հանձնարարությունը կատարվել է ու ծանրաձողերը հասել են Հայաստան։
Սա է մեր երկրում իրականության ողջ ողբերգականությունը։ Երբ դադարում է պետությունը գործել ու տիրում է համատարած քաոս։
Գեղամ Մանուկյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան