Ձեռներեցության աշխարհի գավաթի ազգային եզրափակիչի հաղթողներն են Denovo Sciences և Zoomerang ստարտափները
Հայաստանում ավարտվել է 2021 թ-ի Ձեռներեցության աշխարհի գավաթի եզրափակիչը, որի հաղթողներն են ճանաչվել Denovo Sciences-ը և «Zoomerang»-ը:
Ձեռներեցության աշխարհի գավաթի (Entrepreneurial World Cup – EWC) ազգային փուլը Հայաստանում կազմակերպվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռնարկատիրության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի (EPIC) կողմից: Նախագծին միացել են նաև շուրջ 40 գործընկերներ և հովանավորներ, այդ թվում և «Տելեկոմ Արմենիա» ընկերությունը (ապրանքանիշը՝ Beeline):
Բացի պաշտոնական մրցանակից, որը կազմել է $ 20 000, թիմերը ստացել են նաև հատուկ նվերներ «Տելեկոմ Արմենիայից»՝ այդ թվում երկու հաղթող թիմերը ստացել են երկու տարվա ընթացքում հոսթինգ ծառայությունից օգտվելու հնարավորություն, իսկ ազգային փուլի հաղթող թիմի անդամները ստացել են նաև Hiper VX 690 և Tribe Himba էլեկտրական սքութերներ:
Այս թիմերը, ազգային փուլը հաղթահարելուց հետո Հայաստանը կներկայացնեն Ձեռներեցության աշխարհի գավաթի գլոբալ եզրափակիչի Accelerate 2 փուլին:
Նշենք, որ որպես գաղափարային փուլի և վաղ փուլի հաղթողներ ընտրվել են Robodel, MedPoint Technologies ստարտափները, որոնցից յուրաքանչյուրը շահեց $10 000-ական:
Ձեռներեցության աշխարհի գավաթին ներկայացված ավելի քան 100 հայտերից ազգային եզրափակիչ են անցել տասներկու թիմեր, որոնք են՝ MedPoint Technologies, SmartClick, Revalcon, Cyber Tech, rBlock, Zoomerang (Zoom Apps), Heltun, Tactun (RAFA Solutions), Robodel, Mr.Fast, Streameal, Denovo Sciences:
Մրցակցող թիմերի համար ներկայացված հիմնական ուղղահայացներն են մեծածավալ տվյալներ (Big Data), արհեստական բանականություն (AI), բջջային հավելվածներ, ծրագրային ապահովումը որպես ծառայություն (SAAS), ձեռնարկությունների ծրագրային ապահովում, առողջություն և բարեկեցություն:
«Տելեկոմ Արմենիա» գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշեց․ «Մեր թիմի անունից սրտանց շնորհավորում եմ հաղթողներին և մասնակիցներին: Հուսով եմ այս մրցույթն ու հատկապես հաղթանակը խթան կլինեն նրանց համար զարգանալու և նորանոր հաղթանակներ ունենալու»:
EPIC-ի տնօրեն Մայքլ Քուչաքջեանը նշեց. «Երբ մենք ստացանք Ձեռներեցության աշխարհի գավաթի գլոբալ կազմակերպիչներից էլեկտրոնային նամակը` խնդրելով մեզ առաջին անգամ կազմակերպել մրցույթը Հայաստանում, մենք որոշեցինք, որ դա միայնակ չենք անելու և մենք օգտագործեցինք այս միջոցառումը, որպես միջոց Հայաստանում էկոհամակարգի բոլոր գործընկերների հետ համատեղ աշխատելու համար, ինչը համընկնում է նաև ՀԱՀ-ի մեր տեսլականի և ռազմավարության հետ` արտաքին շահագրգիռ կողմերի և համայնքի անդամների հետ աշխատելու առումով»:
2021թ-ի Ձեռներեցության աշխարհի գավաթի համաշխարհային եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերին Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում: Հարյուր ստարտափներ կմասնակցեն Ձեռներեցության աշխարհի գավաթի Accelerate 2 փուլին՝ intensive startup bootcamp-ի համար և կմրցեն Ձեռներեցության աշխարհի գավաթի համաշխարհային եզրափակիչում:






















Փոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
IDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասին
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող ա...
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամա...