Վթարի է ենթարկվել 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Այդոևի մայրը
Որդու գերեզմանից Երեւան վերադառնալիս Ապարան քաղաքի տարածքում վթարի է ենթարկվել եւ ծանր վիճակում` ողնաշարի բազմաթիվ կոտրվածքներով Էրեբունի ԲԿ Է տեղափոխվել Արցախի հերոս նահատակ Դավիթ Այդոեւի մայրը` տիկին Լալին: Այս մասին տեղեկացնում է «Հանուն ժողովրդի բարեկեցության» մարդասիրական եւ տնտեսական զարգացման ՀԿ նախագահ, «Եզդիների տուն» նախաձեռնության ղեկավար Այսեր Իսայանը:
«Այսօր որդու գերեզմանից Երեւան վերադառնալիս Ապարան քաղաքի տարածքում վթարի է ենթարկվել եւ ծանր վիճակում` ողնաշարի բազմաթիվ կոտրվածքներով Էրեբունի ԲԿ Է տեղափոխվել Արցախի հերոս նահատակ Դավիթ Այդոեւի մայրը` տիկին Լալին։ Նրան սպասում է բարդ վիրահատական միջամտություն»,-հայտնում է նա:
Հիշեցնենք, որ Դավիթ Այդոեւն ազգությամբ եզդի էր։ Ծնվել է 2000թ.-ի օգոստոսի 10.-ին Սպիտակ քաղաքում, բայց մանկուց ապրել է Երեւանում։ Սովորել է Հայ-Ամերիկյան բժշկական քոլեջում։ Զբաղվել է թեթեւ ատլետիկայով։ Նա ի սկզբանե ծառայության է անցել Ջաբրայիլում։
Դավիթն այդ ընթացքում իրեն պատվով է դրսեւորել զինծառայության մեջ, իսկ պատերզամի մեկնարկից հետո պարզապես փառավոր վարք է դրսեւորել: Ասում են՝ հրամանատարի վիրավորվելուց հետո՝ Դավիթն է ստանձնել զինվորների հրամանատարությունը, կարողացել է ճիշտ կողմնորոշվելու շնորհիվ գրագետ գործողություններ կազմակերպել ու գրավել հակառակորդի երկու դիրք: Այդ դիրքերից մեկն էլ իր պատվին է կոչվել՝ Այդոեւի բլուր։ Ցավոք, Դավիթը հերոսաբար զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 5.-ին։
Աղբյուրը՝ Yerkir.am




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times