ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 ՀՈՒԼԻՍԻ). Զինված խմբի անդամները վայր են դրել զենքերն ու հանձնվել իշխանություններին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Աֆրիկյան կանանց համաաֆրիկյան օր, Հավայան կղզիներ՝ Հավայների դրոշի օր, Դոմինիկյան Հանրապետություն՝ Հայրերի օր, Իրան՝ Իրանական դոնորների օր, Կոնգո՝ Հեղափոխության սկզբի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1947– վախճանվել է քաղաքական, պետական գործիչ, ՀՅԴ անդամ Համո Օհանջանյանը։
2005– վաճառքի է հանվել առաջին եռաչափ հայկական համակարգչային խաղը` «Երևան դրայվը»։
2006-փակվել է Բագրատաշենի շուկան: Գյուղի բնակիչներն ի նշան բողոքի արգելափակել են Հայաստանը Վրաստանին կապող ճանապարհը:
2011-Երևանում բացվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գրատունը:
2016- Երևանի կենտրոնում ծավալված արյունալի իրադարձությունները հանգուցալուծվել են. ոստիկանության ՊՊԾ գունդը երկու շաբաթ շարունակ գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները ուշ երեկոյան վայր են դրել զենքերն ու հանձնվել իշխանություններին:
2019- Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել դաշնակցականները։ Նրանք պահանջել են, որ քաղաքապետը և Երևանի ավագանու անդամները կատարեն իրենց նախընտրական խոստումները և լուծեն մայրաքաղաքի խնդիրները՝ կանաչապատում, աղբահանություն, վերելակներ, տրանսպորտ և այլն։ Նրանք դեղին քարտ են ցույց տվել Հայկ Մարությանին՝ կոչ անելով, որ քաղաքապետը վերջապես լրջանա։
ԱՇԽԱՐՀ
904– արաբները գրավել են Բյուզանդական Կայսրության երկրորդ ամենամեծ քաղաքը` Սալոնիկը (նախկինում՝ Թեսաղոնիկե)։
1498– Քրիստափոր Կոլումբոսը իր երրորդ ճանապարհորդության ժամանակ հայտնաբերել է Տրինիդադ կղզին։
1784– վախճանվել է ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա, մատերիալիստ, գրող, արվեստաբան Դենի Դիդրոն։
1790 –ԱՄՆ-ում տրվել է առաջին արտոնագիրը:
1815– Անգլիայի Դարհեմյան կոմսության Ֆիլադելֆիա գյուղի մոտ շոգեքարշի ցուցադրության ժամանակ տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 16 մարդ, դա պատմության մեջ գնացքների հետ կապված առաջին վթարն է։
1886– վախճանվել է հունգարացի մեծանուն երգահան, դիրիժոր, դաշնակահար, երաժշտական ռոմանտիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը հանդիսացող Ֆերենց Լիստը։
1907 -Կուբայում արգելվել են մենամարտերը:
1910- կանադական զբոսանավի վրա աշխարհում առաջին անգամ հանցագործը ձերբակալվել է ոստիկանական ռոդիոյի օգտագործման շնորհիվ:
1914 – ծնվել է ֆրանսիացի աշխարհահռչակ կատակերգակ դերասան Լուի դը Ֆյունեսը։
1919 –Վայմերում ընթացող Գերմանիայի Ազգային հիմնադիր ժողովն ընդունել է Գերմանիայի Սահմանադրությունը, ըստ որի, Գերմանիան դարձել է հանրապետություն: Գերմանիայի առաջին նախագահ է դարձել սոցիալ-դեմոկրատ Ֆրիդրիխ Էբերտը:
1928 –առաջին անգամ «Metro-GoldwynMayer» կինոընկերության նշանին հայտնվել է մռնչացող առյուծը: Դա այդ ընկերության նկարահանած առաջին ձայնային ֆիլմն էր՝ «Հարավային ծովերի սպիտակ ստվերները»: Ամբողջ ֆիլմում, առյուծի մռնչոցից բացի, եղել է միայն մեկ ձայն՝ բարև:
1937 –ծնվել է լեհական ծագմամբ խորհրդային և ռուսական երգչուհի Էդիտա Պիեխան:
1944 –զոհվել է ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ-Էկզյուպերին:
1956- մոսկովյան Լուժնիկներում բացվել է Լենինի անվան մարզադաշտը:
1961 –Իսրայել է ժամանել միլիոներորդ ներգաղթյալը:
1962 –տանզանական Դար-էս-Սալեմում կայացած համաաֆրիկական գագաթնաժողովի ժամանակ այդ օրը հռչակվել է Աֆրիկյան կանանց օր:
1965 –Մեծ Բրիտանիայում հեռուստատեսությամբ արգելվել է սիգարետների գովազդը:
1988- ծնվել է Սաուդյան Արաբիայի բնակչուհի, հասարակական գործիչ, այլադավան, կանանց իրավունքների պաշտպանության և սոցիալական մեդիայի շարժման ակտիվիստ Լոուջան Հատլուլը:
1965– ծնվել է անգլիացի կին գրող Ջոան Ռոուլինգը, որը հայտնի է դարձել Հարրի Փոթերի մասին վիպաշարքով։
2008– ՆԱՍԱ-ի «Ֆենիքս» սարքի միջոցով Մարս մոլորակի վրա հայտնաբերվել է սառույց վիճակում ջուր։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times