Ucom-ի Level Up 1700 մարզային սակագնային պլանով մարզերի բնակիչներն ստանում են ավելին, քան երևանաբնակները
Արդեն երկու ամիս է, ինչ Ucom ընկերությունը ներկայացրել է ձայնային ծառայության Level Up կանխավճարային և հետվճարային սակագնային պլանները, որոնք հնարավորություն են տալիս բաժանորդներին օգտվել իրական անսահմանափակ ինտերնետից: Ի դեպ, Level Up 1700 մարզային կանխավճարային փաթեթով մարզերի բաժանորդներն ստանում են ավելին, քան նախատեսված է համանուն ոչ մարզային փաթեթով։
Մասնավորապես, Level Up 1700 մարզային սակագնային պլանին միանալու դեպքում Հայաստանի բոլոր մարզերի բնակիչներն ամսական ընդամենը 1700 դրամի դիմաց կստատնան 300 րոպե դեպի Հայաստանի բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա, իսկ ներառումներն սպառելուց հետո կզանգեն 15 դրամ/րոպե սակագնով։ Բացի այդ, տվյալ սակագնային պլանին միացած բաժանորդները կստանան 8 ԳԲ ծավալով ինտերնետ։
Եվ սա դեռ ամենը չէ: Բաժանորդները կարող են անսահմանափակ օգտվել 28 հայտնի և հաճախակի կիրառվող հավելվածներից, ինչպիսիք են՝ WhatsApp-ը, Telegram-ը, Viber-ը, Messenger-ը, Zangi-ն և այլն: Ավելին, Level Up 1700 մարզայինը հնարավորություն է ընձեռում անսահմանափակ կիսվել նկարներով և անձնական տեսանյութերով Facebook, Instagram, TikTok սոցիալական հարթակներում և վայելել նախընտրած երգացանկը՝ Yandex Music և Spotify հավելվածների միջոցով:
«Ucom-ի Level Up նոր սերնդի սակագնային պլաններն ի սկզբանե նախատեսված են հնարավոր բոլոր սահմանները կոտրելու համար: Այս սակագնային պլանները հասանելի են բոլորին՝ անկախ բնակության վայրի սահմանափակումներից: Այնուամենայնիվ, հատուկ մարզերի համար ստեղծված Level Up 1700 մարզային սակագնային պլանով Հայաստանի մարզերի բոլոր բնակիչներն ստանում են ավելին, քան նախատեսված է սովորական Level Up 1700-ով»,- ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
Level Up 1700 մարզային սակագնային պլանին կարելի է միանալ մարզերում գտնվող Ucom-ի ցանկացած վաճառքի և սպասարկման կենտրոնում: Բացի այդ, փաթեթում ներառված րոպեները հասանելի են միայն Երևանից դուրս՝ Հայաստանի մարզերից զանգելու համար:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times