Խաչիկ Ասրյան. Հայաստանի սահմանների պաշտպանությունն ավելին է, քան Հայաստանում տեղի ունեցող քաղաքական ցանկացած գործընթաց
Հայաստանի Ազգային Ժողովի՝ արդեն չորրորդ օրը «կայացող» նիստերը վկայում են, որ Հայաստանի իշխանությունն ու խորհրդարան անցած քաղաքական ուժերն ադեկվատ չեն գնահատում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, և, փոխանակ զբաղվելու մեր Հայրենիքի պաշտպանության և արտաքին անվտանգության կազմակերպման խնդիրներով, ներքաշված են ներքաղաքական գզվրտոց բեմականացնելով, որը հղի է մեր պետականության համար անդառնալի ծանր կորուստներով: Իրար վարկաբեկելու, իրար նկատմամբ կոմպրոմատներ հրապարակելու, հասարակության առաջ դիմացինին նսեմացնելու նախընտրական տրամադրությունները նույնությամբ և գուցե ավելի մեծ ծավալով տեղափոխվել են խորհրդարան, որը Հայաստանի իշխանության ամենաբարձր մարմինն է՝ օժտված առաջնային մանդատով:
Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մի մասը բռնազավթված է թուրք-ադրբեջանական հրոսակների կողմից, իսկ Արցախի մեծ մասը ևս հայտնվել է թշնամու օկուպացիայի տակ: Հայաստանի Հանրապետությունը գտնվում է անմիջական ռազմական ագրեսիայի և դրա նոր սպառնալիքի տակ: Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունները բացահայտ հավակնություններ են դրսևորում մեր Հայրենիքի նկատմամբ: Այս պայմաններում՝ Հայաստանի իշխանության և խորհրդարանական ընդդիմության դրսևորած անլուրջ և իրավիճակին ոչ համահունչ վարքագիծը միանգամայն անընդունելի և մերժելի է մեզ համար:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական բոլոր կուսակցություններին կոչ է անում մի կողմ դնել ներքաղաքական տարաձայնությունները, և ժամ առաջ, միասնական ուժերով, ձեռնամուխ լինել մեր Հայրենիքի և նրա սահմանների պաշտպանության սուրբ գործին: Հապաղելը և, առավել ևս, անլուրջ վերաբերմունքն ունենալու են կործանարար հետևանքներ ինչպես մեր Հայրենիքի, այնպես էլ մեր ազգի ապագայի համար, որի պատասխանատուն լինելու ենք բոլորս՝ անկախ մեր քաղաքական կամ գաղափարական տարաձայնություններից:
Հայաստանի սահմանների պաշտպանությունն ավելին է, քան Հայաստանում տեղի ունեցող քաղաքական ցանկացած գործընթաց:
ԱՍՏՎԱԾ պահպանի Հայաստանը, Արցախը, Հայ Ազգը և Հայոց Սուրբ Հողը:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի
հրամանատար, գնդապետ Խաչիկ Ասրյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times