Ադրբեջանցիները Շուռնուխ գյուղից երեխա են գողացել և բռնաբարել․ գյուղապետը մեկնաբանում է
«Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանը «Նոյան Տապան» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ սահմանին լինում են միջադեպեր, որոնց մասին իշխանությունները տեղեկատվություն չեն տրամադրում, որպեսզի հնարավոր լինի խոսել ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցության մասին։ Նա հայտարարել է, որ պատերազմից հետո ադրբեջանցիները Շուռնուխ գյուղից երեխա են տարել և բռնաբարել․ «Ինչպես կարելի է խոսել խաղաղությունից, եթե գալիս են Շուռնուխ գյուղից երեխա են տանում, բռնաբարում են և հետ են բերում»,-ասել է Ղուկասյանը՝ ավելացնելով, որ այս մասին իշխանությունները գիտեն, բայց թաքցնում են։
Տեղեկությունը ճշտելու համար ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցեց Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանի հետ, որը հերքեց տարածված լուրը․ «Նման բան չկա, կեղծ լուրեր են տարածում։ Բացառում և հերքում եմ, հավատացնում եմ ձեզ, ես գյուղում եմ, նման դեպք չի եղել»,- նշեց նա։
Հարցին՝ հնարավո՞ր է եղած լինի, բայց ինքը տեղյակ չլինի դրանից, համայնքապետը պատասխանեց․ «Ընդամենը 35 տնտեսություն է, եթե որևէ բան է լինում, առաջիններից մեկը բնականաբար ես եմ, որ իմանում եմ։ Աստված չանի, եթե նման բան լինի»,- ասաց Հակոբ Արշակյանը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times