Ադրբեջանական զորքն այսօր հետ է քաշվել Եղցահողի սահմանին իրենց զբաղեցրած հատվածից. գյուղապետ
Ադրբեջանական զորքն այսօր՝ օգոստոսի 18-ին, ժամը 10-ի սահմաններում, հետ է քաշվել Եղցահողի սահմանին իրենց զբաղեցրած հատվածից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը։
«Ադրբեջանական զորքը մոտ 1 կմ առաջխաղացում էր ունեցել, հիմա հետ են քաշվել մեր համայնքին նախկինում պատկանող անասնաֆերմայում տեղակայված իրենց բազա։ Որտեղ հակառակորդն առաջխաղացում ուներ, այդ տարածքից գյուղն ուղիղ նշանառության տակ էր, հիմա հետ են քաշվել»,– ասել է գյուղապետը։
Արտակ Հակոբյանը դեռ օգոստոսի 17-ին էր ասել, որ մի քանի օր առաջ Եղցահողի սահմաններից Պաշտպանության բանակի զինծառայողներին հեռացրել են, մինչդեռ Արցախի նախագահի խորհրդական Վահրամ Պողոսյանն մեկնաբանելով այս լուրը, նշել էր, թե Պաշտպանության բանակի ստորաբաժանումները գտնվում են իրենց տեղում, որևէ խնդիր չկա։
Հարցին, թե ՊԲ զինծառայողներ կա՞ն Եղցահողի սահմաններին, գյուղապետն ասել է. «Գյուղում ՊԲ զինծառայողներ կան, բայց կոնկրետ առաջնագծի այդ հատվածից մեր բանակը հետ է քաշվել»։
Եղցահողի գյուղապետի խոսքով՝ ռուս սահմանապահներն են վերահսկում այն տարածքը, որն անցել էր հակառակորդի վերահսկողության տակ, բայց ոչ շուրջօրյա։ Ըստ Հակոբյանի՝ մի քանի օրվա ընթացքում պետք է ռուս սահմանապահների հերթապահությունը մշտական դառնա։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times