Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
Հասարակություն

ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորում է աշակերտներին և ուսանողներին Գիտելիքի օրվա առթիվ և մաղթում հաջող ուսումնական տարի

ՎՏԲ -Հայաստան Բանկը շնորհավորում է բոլոր աշակերտներին և ուսանողներին Գիտելիքի օրվա առթիվ: Առջևում հաջողություններով, ուրախություններով, ուսմանական հոգսերով և ջանքերով լի տարի է: 

Կրթված երիտասարդությունը մեր երկրի ապագան է: ՎՏԲ-Հայաստան Բանկն օգնում է ուսանողներին  ինքնաբացահայտել և կատարել առաջին քայլը դեպի մասնագիտական ​​կյանք՝ պարբերաբար կազմակերպելով դասընթացներ, սեմինարներ, վարպետաց դասեր, ինտերակտիվ միջոցառումներ բազմաթիվ համալսարանների ուսանողների և ասպիրանտների համար՝ հիմք դնելով նրանց ապագա հաջողությունների և ձեռքբերումների համար: Մասնագիտական պրակտիկան Բանկում երիտասարդ սերնդին թույլ է տալիս ձեռք բերել հիմնարար գիտելիքներ և հմտություններ, որոնք օգնում են նրանց հետագա կարիերայի զարգացման մեջ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ուսանողներին առաջարկում է նաև բանկային տարբեր պրոդուկտներ`աջակցելով կրթության զարգացմանը և ապագա սերնդի նոր գաղափարների ու նախագծերի իրականացմանը:

Բանկը, միջազգային Visa վճարային համակարգի հետ համատեղ, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին առաջարկում է iStudent քարտ: iStudent քարտը բազմարժութային և միջազգային քարտ է` բացառիկ երիտասարդական դիզայնով, որը թողարկվում է անվճար, սպասարկվում է հատուկ սակագներով և հնարավորություն է տալիս գումար պահել միաժամանակ չորս արժույթով: iStudent քարտով ուսանողները կարող են իրականացնել ներբանկային և միջբանկային փոխանցումներ, վճարել ապրանքների և ծառայությունների համար Հայաստանում և արտերկրում, և ինչն առավել առաջնային է այս սեգմենտի հաճախորդների համար՝ հնարավորություն է տալիս կատարել առցանց գնումներ՝ պաշտպանված անվտանգության ժամանակակից 3D Secure համակարգով: 

Վճարային քարտերի օգտագործումը հիանալի հնարավորություն է երիտասարդների մոտ ֆինանսական գրագիտություն սերմանելու, բանկային սպասարկման հմտություններ և դրամական միջոցների նկատմամբ պատասխանատվություն զարգացնելու համար: Վճարային քարտը կանխիկ դրամի փոխարինման հարմար և անվտանգ այլընտրանք է, որը հնարավորություն է տալիս տարատեսակ բանկային գործարքներ իրականացնել Telcell, EasyPay, Idram, Mobidram վճարային տերմինալներով՝ համաձայն Բանկում գործող սակագների: 

iStudent քարտը կարող է կատարել նաև ուսումնական հաստատության տարածք մուտք գործելու անցաքարտի գործառույթ: iStudent քարտը հնարավորություն է տալիս քարտապաններին մասնակցել նաև Բանկի կողմից կազմակերպվող տարբեր մարքեթինգային ակցիաների, մրցույթների և միջոցառումների:

 

ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է կրթություն ստանալու հնարավորությունները և առաջարկում է ձևակերպել ուսանողական վարկեր ոչ միայն տեղական, այլև միջազգային (արտասահմանյան) ուսումնական հաստատություններում ուսման համար, վերապատրաստման տարբեր դասընթացների համար վճարելու, ինչպես նաև վճարովի կրթություն ստացող երեխաների ուսման վարձը վճարելու նպատակով: Վարկը տրամադրվում է տարեկան 6%-16.5% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք` 6.17%-24%)` 3 ամսից մինչև 10 տարի մարման ժամկետով: Վարկի նվազագույն գումարը 50 հազար ՀՀ դրամ է, առավելագույնը` 5 միլիոն  ՀՀ դրամ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի iStudent վճարային քարտի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում` https://www.vtb.am/am/card-view/kid-teen-ew-istudent-vcharayin-k-arter#card-3# հղումով, ուսանողական վարկերի վերաբերյալ՝ https://www.vtb.am/am/credits#sparhoghakan-varker#

հղումով, ինչպես նաև Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով: 

 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ  կողմից: