Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
Հասարակություն

Երբ հետ եմ նայում՝ հասկանում եմ, որ տարիներ առաջ չունեի ոչինչ, ինչը կարող էր օգնել, որպեսզի ես դառնամ այն, ինչ կամ այսօր․ Էմանուել Հակոբյանն իր հայտնիության և գրանցած հաջողության մասին

Երաժիշտ, գործիքավորող Էմանուել Հակոբյանը (Eman), ով հայկական շոու բիզնեսում առաջիններից էր, որ հին երգերը նորովի ներկայացրեց։ Ինչպես Էմանուելն է պատմում, իր նպատակն էր  երիտասարդ սերնդին ներկայացնել հին, բայց և չմոռացված երգերը։

«Առաջին համագործակցություններից մեկը Ֆելիքս Խաչատրյանի հետ էր՝ 3․33 խմբի շրջանականերում։ Ժողովրդական «Չինար ես» երգը ներկայացրինք ռեպ տարբերակով, ինչը մեծ հաջողություն ունեցավ և ինչից հետո շատ արտիստներ որդեգրեցին այս աշխատելաոճը»,- ասաց Էմանուելը։

Ի դեպ՝ Էմանուել Հակոբյանն արդեն հասցրել է հանրության դատին հանձնել նաև իր երկու անհատական աշխատանքները՝ «Slamp» և «The Melody of Nature»:

«Գիտեք, այն ամենին, ինչին ես հասել եմ, մեծ ջանքերի, աշխատասիրության և իմ համառության արդյունքում է եղել, քանի որ, երբ ես հետ եմ նայում, հասկանում եմ, որ տարիներ առաջ ես չունեի ոչինչ, ինչը կարող էր ինձ օգնել, որպեսզի ես դառնամ այն, ինչ կամ այսօր։ Իսկ սեփական երաժշտական ստուդիա ունենալու մասին անգամ խոսք լինել չէր կարող, քանի որ դրա համար պարզապես գումար չկար։ Բայց քանի որ իմ սերը երաժշտության հանդեպ այնքան մեծ է, որ ես նույնիսկ կարողացա հաղթահարել անհաղթահարելին, վկայում է այն մասին, որ ես ինձ համար ընտրել եմ ճիշտ ուղի, որով փորձում եմ պարզապես հպարտ առաջ քայլել։ Թերևս, խոսքերիս ապացույցն էլ այն էր, որ ինձ իրենց երգերի գործիքավորումներն են վստահում այնպիսի արտիստներ, ինչպիսիք են Սիրուշոն, Ռազմիկ Ամյանը, Մարտին Մկրտչյանը, Արամ MP3-ը, Գայա Արզումանյանը, Իվետա Մուկուչյանը, Հակոբ Հակոբյանը և Արմեն Հովհաննիսյանը, Գևորգ Սիրեկանյանը և այլք»։

Իսկ անդրադառնալով իր և Սիրուշոյի համագործակցությանը՝ Էմանուել Հակոբյանն ասաց․

«Խոսքը Սիրուշոյի «Zoma Zoma» երգի remix տարբերակի մասին է։ Իմ տարբերակով գործիքավորելով երգի երաժշտությունը և ուղարկելով նրան՝ Սիրուշոն այն ընդգրկեց իր «Armat» ձայնասկավառակում։