Արշակ Կարապետյանը և Արտակ Դավթյանը հետևել են ԱԻՆ ուսումնական վարժանքներին
Սեպտեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը և ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, այլ բարձրաստիճան պետական պաշտոնյաների, դեսպանների և հյուրերի հետ, հետևել են ԱԻՆ անձնակազմի ներգրավվամբ անցկացվող «Ուժեղ երկրաշարժի դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը աղետի գոտում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից:
Վարժանքի մեկնարկից առաջ նախապես ծավալված ուսումնական կետերում և վրանային ավաններում բարձրաստիճան հյուրերին են ներկայացվել հրդեհաշիջման, փրկարարական, սակրավորական, տուժածներին անհրաժեշտ բուժօգնություն ապահովելու աշխատանքների համար կիրառվող նորագույն տեխնիկական և նյութական միջոցները, անօդաչու թռչող սարքերը և այլն։
Ուսումնավարժության ընթացքում խաղարկվել է պայմանական երկրաշարժ։ Ներգրավված էր 150 ծառայող փրկարար ծառայության բոլոր ստորաբաժանումներից: Գործնական վարժանքի նպատակն էր կատարելագործել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության արձագանքող ստորաբաժանումների գործնական հմտությունները հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներ իրականացնելիս։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times