Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չինաստանում արևային էլեկտրակայանը «արթնացրել» է անապատըԼա Լիգայի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները Թրամփը համաձայնել է Patriot հրթիռներ տեղափոխել Ուկրաինա. Զելենսկի ԵՄ-ն անհրաժեշտության դեպքում պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա. Օրբան ԱՄՆ ԶՈՒ-ն հայտնել է Խաղաղ օվկիանոսում նավին հարվածելիս երկու ենթադրյալ թմրամաքսանենգի զոհվելու մասինՌուսաստանից Չինաստան ոսկու ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշների ՆԱՏՕ-ն պետք է ընդունի, որ չի կարող մոտենալ Ռուսաստանի սահմաններին․ Օրբան Դիվանագիտությունը լուսանկարվելը չէ. Թրամփ, Ալիև և Դավոս. ի՞նչ է սպասվում ՀայաստանինCaviar-ը ներկայացրել է «Ալադինին»՝ ոսկեզօծ մարդանման ռոբոտի Պակիստանում հարսանիքի ժամանակ մահապարտը պայթեցրել է իրեն․ զոհվել է առնվազն 7 մարդ, 25-ը վիրավորվել ենԱԺ գործող ռեժիմի ներկայացուցիչները մեծ արագությամբ՝ գործող բոլոր պրոցեդուրաների խախտմամբ, ընդունեցին հակաՀայաՔվե օրենքը, որով ցանկանում են արգելել մեր կառույցի դիտորդական գործունեությունը․ Արմեն ՄանվելյանԻրինա Շեյքը ապշեցրել է երկրպագուներին բաց լուսանկարներով Երբ Սամվել Կարապետյանը խոստանում է, վստահ եղեք` դա լինելու է․ «Մեր ձևով» Վրաստանում ձերբակալել են 38 անօրինական ներգաղթյալի․ այդ թվում՝ Թուրքիայի, Պակիստանի և Հնդկաստանի քաղաքացիներիԶինանշանի օգտագործումը ԶՈւ-ի հետ առնչություն չունեցող կազմակերպությունների կողմից արգելված է․ ՊՆՀամակարգը փաթեթավորել են, բայց փաթեթավորման տակ դրել են փտած ապրանք, որը հնարավոր չի լինելու օգտագործել․ Նաիրի Սարգսյանը՝ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի մասին 30 տարեկանում նրան արդեն դժվար կլինի հեռանալ․ Շիշկինը՝ Սպերցյանի տեղափոխության մասինՄենք պետք է խոսենք մարդկանց մասին՝ այն մասին, թե ինչպես ենք մարդկանց դուրս բերելու աղքատությունից. Նարեկ ԿարապետյանԸնդդիմադիր լինելը բավարար չէ․ անհրաժեշտ են հստակ համակարգային փոփոխություններ․ Ավետիք ՉալաբյանՀայտնի է 2025թ․ 1000 խոշոր հարկատուների ցանկը. ԶՊՄԿ-ն առաջին եռյակում է
Հասարակություն

Հայաստանի դրական ազդակը Թուրքիային. Կառավարությունը մեղմում է թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկվում է Թուրքիայից ներմուծվող արգելված ապրանքների ցանկից հանել այն ապրանքատեսակները, որոնք մի շարք տնտեսվարողների համար հումք են հանդիսանում։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այս փոփոխությունն իրականացվում է հնարավոր բացասական հետևանքների մեղմման նպատակով։

«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը նկատեց՝ այս փոփոխության հիմքում որևէ տնտեսական հաշվարկ ընկած չէ, և այն հերթական պոպուլիստական քայլն է։

«Մեկ տարվա ընթացքում էկոնոմիկայի նախարարը գիշերը չպետք է քներ և նոր շուկաներ բացահայտեր, բիզնեսի հետ երկխոսության գնար և բիզնեսին առաջարկներ ներկայացներ։ Ստացվում է՝ իրենց տնային աշխատանքները չեն կատարել, շարունակել են բիզնեսին, քաղաքացուն, պետությանը վնաս տալ և հիմա պոպուլիզմ են անում, թե բացասական հետևանքները մեղմելու համար թույլատրում ենք։ Վստահեցնում եմ՝ իրենց արած քայլերի տակ որևէ տնտեսական հաշվարկ չկա»,-նշեց Նաիրի Սարգսյանը։

Վերջինս նշում է՝ եթե զուտ հայրենասիրական տեսանկյունից դիտարկենք, ապա մենք 30 տարի պետք է թուրքի հետ առևտուր չանեինք, բայց, քանի որ 90-ականներից նման արգելք չի եղել, հիմա էլ չպետք է լիներ։

Հայաստանի ընդհանուր ներմուծումների մեջ Թուրքիայից ներմուծման տեսակարար կշիռը կազմում է 268 մլն դոլար, որը մոտավորապես մեր ներմուծումների 5 տոկոսն է։

Նաիրի Սարգսյանի խոսքով, երբ երկիրը տոտալ արգելք է սահմանում որևէ ապրանքատեսակի ներմուծման կամ արտահանման վրա, ապա նախ պետք է գնահատվի այդ ներմուծումների և արտահանումների տնտեսական էֆեկտը.

«Այսինքն ինչ է ներմուծվում, ինչ է արտադրվում, վաճառվում, քանի բիզնես է դրա հույսին աշխատում, քանի աշխատակից է այդ բիզնեսից աշխատավայր ստանում, ինչքան հարկ է գեներացվում պետբյուջե։ Այս հաշվարկները պետք է կատարվեին ու այլընտրանք փնտրեին, այնուհետև բիզնեսի հետ երկխոսության գային և նոր որոշում կայացնեին։ Մեր դեպքում որևէ բիզնեսի հետ քննարկում տեղի չունեցավ։ Միանգամից արգելափակեցին»,-նշեց Նաիրի Սարգսյանը։

Նրա խոսքով Թուրքիայից ներկրողները շարունակեցին ներկրել նույն ծավալով, բայց արդեն Ռուսաստանի կամ Վրաստանի միջոցով։ Այսինքն` նույն ապրանքը տնտեսվարողն ավելի թանկ գնով էր ձեռք բերում, հետևաբար սպառողին էլ ավելի թանկացած վիճակում էր հասնում։

Բացի այդ թշնամի երկրից ներմուծման դեպքում վերահսկողությունը, մաքսային հսկողությունն այլ կերպ պետք է լինի, քան երրորդ երկրից ներմուծման դեպքում։

«Թուրքիան թշնամական երկիր չէ Վրաստանի համար։ Այսինքն` Վրաստանը կարող է պատշաճ հսկողություն չիրականացնել։ Նույն տրամաբանությամբ Վրաստանը թշնամական չէ Հայաստանի համար և այնտեղից ներմուծվող ապրանքի վրա կարող է պատշաճ հսկողություն չիրականացնել, հետևաբար մենք բաց ենք թողնում Թուրքիայից ներմուծվող ապրանքի վրա պատշաճ վերահսկողություն իրականացնելը, ինչը չգիտենք, թե ինչ հետևանքներ է թողնում»,-ասաց Նաիրի Սարգսյանը։

Դիտարկմանը՝ հնարավո՞ր է արդյոք այսկերպ Հայաստանի կողմից դրական ազդակներ են ուղղվում՝ ի պատասխան Թուրքիայից եկող դրական ազդակների, Նաիրի Սարգսյանը նկատեց՝ չի բացառվում, քանի որ այս արարքն ամբողջությամբ քաղաքական ենթատեքստ ունի։

«Սովորաբար տնտեսությանն ուղղված քայլերն իրականացնում են հաշվարկների հիման վրա։ Ընդ որում` այդ քաղաքականությանը գնում են այն դեպքում, երբ դրանից շահում է տվյալ երկիրը, ժողովուրդն ու բիզնեսը, իսկ մեր դեպքում այս երեքն էլ չեն շահում։ Ավելի լավ կլիներ երկրին, քաղաքացիներին ու բիզնեսին չվնասելու համար ևս մեկ տարի թուրքի հետ առևտուր անեին, զուգահեռ նոր շուկաներ որոնեին, որից հետո նոր կարողանային փոխարինել թուրքական ապրանքները»,-նշեց Նաիրի Սարգսյանը։

Վերջինս ընդգծեց՝ ավելի խելամիտ կգտնվեինք, եթե Թուրքիայից ներկրվող ապրանքը տեղական արտադրանքով փոխարինելու քաղաքականություն մշակեինք։ Նաիրի Սարգսյանը գտնում է, որ մեկ տարին ոչ թե բավարար, այլ ահռելի ժամկետ էր, որ էկոնոմիկայի նախարարությունը մյուս տնտեսական բլոկների հետ կարողանար այդ քաղաքականությունը մշակել։

Աղբյուր` Փաստինֆո