Ցավով տեղեկացնում ենք, որ 64 տարեկան հասակում մահացել է 44-օրյա պատերազմում զոհված հերոս Ներսես Մովսեսյանի հայրը՝ ազատամարտիկ, Արցախյան առաջին պատերազմի մասնակից Պյոտր Արշակի Մովսեսյանը։ Այս մասին հայտնում է Սիսիան ինֆո ֆեյսբուքյան էջը։
«Հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին ժամը 18:00-ից «Էրեբունի» սգո սրահում (հիվանդանոցից- ավտոշուկա ճանապարհին)։
Հուղարկավորությունը՝ սեպտեմբերի14-ին ժ.12:30-ին նույն վայրից դեպի ԵՌԱԲԼՈՒՐ զինվորական պանթեոն, որտեղ ժ. 13:00-ին զինվորական կարգով կկատարվի թաղման կարգ։
Հակիրճ ներկայացնում ենք Պյոտր Մովսեսյան մարտական ուղին…
Պյոտր Արշակի Մովսեսյան ծնվել է 1957թվականի մայիսի 10-ին Սումգայիթում։ Հայրը՝ Արշակ Բախշիի Մովսեսյանը, մայրը Աննա Արտյոմի Ազիզբեկյանը Արցախի Հադրութի շրջանի Տումի գյուղից են։
1988-ի ջարդերից հետո տեղահանվել եւ բնակաություն են հաստատել Սիսիանի շրջանի Իշխանասար գյուղում։ 1989թ-ին ամուսնացել է Մելանյա Դավթյանի հետ ունենալով երկու որդի,ավագը՝արցախյան վերջին պատերազմի հերոս Ներսես Պյոտրի Մովսեսյանը, կրտսերը՝մասնագիտությամբ բժիշկ Վարդգես Մովսեսյանը։
1989-ից կամավորագրվել է Հովիկ Ազոյանի Սիսիանի ջոկատին՝ մասնակցել ՀՀ եւ ԼՂՀ սահմանների պաշտպանությանը։ Եղել է անգերազանցելի հետախույզ`շրջափակումից դուրս բերելով շուրջ 80 հոգու, փայլուն իրականացրել մի շարք օպերացիաներ։ 1992-ի հոկտեմբեր նոյեմբեր ամիսներին մասնակցել է Լաչինի հարավ արեւելյան շրջանի գյուղերի ազատագրմանը եւ պաշտպանությանը։
Դեկտեմբերին տեղափոխվել է Կապանի շրջան, մասնակցել Զանգելանի 11 գյուղերի ազատագրմանը, դեկտեմբերի 10ին ծանր միջանցիկ հրազենային վիրավորում է ստացել ձախ թոքի շրջանում։ Անտեսելով մարմնական ցավը՝ չապաքինված վիրավորումով կրկին միացել է ջոկատին իրականացնելով թարգմանություններ ադրբեջաներենից հայերեն, որոնք վշճռական նշանակություն են ունեցել հաղթանակի կերտման գործում։
1993թ-ի մարտ ամսին վերադառնում է շարք մասնակցում Քարվաճառի,1993թ-ի մայիսին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Հոռաթաղ, Ջանյաթա գյուղերի ազատագրմանը։
1994թ-ի հունվար ամսից մինչ զինադադրը մասնակցել է Ֆիզուլի Հորադիզ պաշտպանական գծի ծանր մարտերին։
Հետպատերազմյան շրջանում աշխատել է Զինվորական ոստիկանությունում,որպես Զանգեզուրի գոտու ԶՈ բաժնի վարչատնտեսական խմբի պետ։
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգեւատրվել ՝
1«Մարտական ծառայություն» մեդալ,թիվ 2855 ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի 2007թ-ի թիվ 27 հրամանագրով։
2 «Արիություն» մեդալ, թիվ 546 ԼՂՀ Նախագահի 2003թ-ի թիվ 38 հրամանագրով։
3 «Վազգեն Սարգսյան» մեդալ,թիվ 8580 ՀՀ պաշտպանության նախարարի հրամանագրով։
4 « ՀՀ ԶՈՒ 20 տարի հոբելյանական» մեդալ ՀՀ Նախագահի 2012թ-ի հրամանագրով։
5 «1992-94թթ մարտական գործողությունների մասնակից» մեդալ։
6 «Ազատագրում» մեդալ թիվ 274, հայրենասիրական ՀԿ-ի կողմից։
7 «Մայրական երախտագիտություն» մեդալ թիվ 3826, ԼՂՀ Մայրություն ՀԿ-ի կողմից։
Պյոտրի որդին՝ հերոս Ներսես Մովսեսյանը լինելով հոր արժանի զավակը 2020թ-ի սեպտեմբերի 28ին ,որպես կամավոր ,մեկնել է ռազմաճակատ եւ հերոսացել ունենալով հոր փառահեղ օրինակը»։




















Փոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող ա...
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամա...
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի