Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԱՄՆ զինnւժը դիրքավnրվում է Իրանին հնարավոր հшրվածներ հասցնելու համար. The New York Times ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ տեղի ունեցավ ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը Հրդեհ է եղել երևանյան սննդի կետերից մեկի նկուղային հարկում Որոշ ժամանակ գազ չի լինի Պետական պարտքի բեռը ՀՀ քաղաքացիների ուսերին է. Նաիրի Սարգսյան ԱՄՆ-Իրան հարաբերությունները հասել են եռման կետի Երևանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Մոսկվան կոշտ զգուշացում է անում երկաթուղու հարցով Կառուցելու ենք առաջադեմ, տեխնոլոգիական և մարտունակ բանակ․ Ավետիք ՔերոբյանԻրականում ավագ դպրոցում սովորելը պիտի բարդ լիներ, որ հետո շրջանավարտները հանգիստ ընդունվեին բուհեր. Մենուա ՍողոմոնյանԿրթությունն ու մշակույթը` Սամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում Մշակույթը մեր ազգային ինքնության հենասյուներից է․ Աննա ԿոստանյանԳերմանիումը կդարձնի պերովսկիտային մարտկոցները տիեզերքին համապատասխան Ինչպես պետք է գործի TRIPP-ը, եթե երբևիցե գործարկվի. Ավետիք ՉալաբյանԿիբեռհանցագործության դեմ պայքարը չափազանց կարևոր և արդիական հանձնառություն է. Հրայր ԿամենդատյանԲարձր ենք գնահատում Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը, որը կոչված է համախմբելու աշխարհասփյուռ հայության կարողությունները. Աշոտ ԳրիգորյանՄենք ամեն գնով պետք է պաշտպանենք մեր ինքնությունը․ Արթուր Վանեցյան Եպիսկոպոսների ժողովը Ավստրիայում և ներքաղաքական ճնշումների ստվերը Արդյունաբերական վերածնունդի օրակարգ․ «Միասնության թևեր»-ը ներկայացրեց իր տնտեսական տեսլականը Մենք այնքան ենք իրար ատում ու այնքան ենք իրար հանդեպ թշնամացած, որ մեզ օտար թշնամիներ էլ պետք չեն. Մհեր Ավետիսյան
Հասարակություն

ՎԶԵԲ-ն ու ԱԶԲ-Ն վարկ կտրամադրեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներդրումային ծրագրի 2-րդ փուլի ֆինանսավորման համար

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ) ու Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) 105 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ կտրամադրեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը Ընկերության 10-ամյա ներդրումային ծրագրի 2-րդ փուլի իրականացման համար:  70 մլն ԱՄՆ դոլար կտրամադրվի ՎԶԵԲ-ի և 35 մլն դոլար՝  ԱԶԲ-ի կողմից:

Վարկային միջոցները կուղղվեն Հայաստանի էլեկտրաէներգետիկական բաշխիչ ենթակառուցվածքների արդիականացմանը, ինչպես մարզերում, այնպես էլ խոշոր քաղաքներում: Նշենք, որ Երևանն ու Գյումրին ներառված են ՎԶԵԲ-ի <<Կանաչ քաղաքներ>> ծրագրում: Եվ այս առումով ՀԷՑ-ը կոնկրետ էկոլոգիական խնդիրներ կլուծի կանաչ քաղաքների ստեղծման ծրագրի շրջանակում (GCAP), ինչպես օրինակ, ջերմոցային գազերի արտանետումների կրճատում,  վերականգնվող էներգիայի աղբյուրներից ստացվող էներգիայի կայանների ինտեգրում էներգահամակարգին: Ֆինանսավորումը կաջակցի Հայաստանի անցմանը թվային տեխնոլոգիաներին` ավտոմատ կառավարման և հաշվառման խելացի համակարգերի լայնածավալ ներդրման միջոցով՝ բարձրացնելով էլեկտրացանցի հուսալիությունն ու ճկունությունը և էապես բարելավելով համակարգերի աշխատանքը:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության՝ «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից ձեռքբերումից հետո սկսեցինք Ընկերության առողջացմանն ուղղված աշխատանքը այդ թվում նաեւ՝ ներդրումային ծրագրի իրականացման միջոցով։ Եվ այն հաջողությունները, որոնք այսօր գրանցել ենք, նաեւ Ասիական զարգացման բանկի եւ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի եւ այլ միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ համագործակցության, երկարաժամկետ ու արդյունավետ աշխատանքի արդյունք են: ՀԷՑ-ը վնասով աշխատող ընկերությունից դարձել է շահույթ գեներացնող ընկերություն, կրճատել է էլեկտրաէներգիայի կորուստները 13,5%-ից հասցնելով 6,9%։ Ներդրել ենք կառավարման միջազգային  ստանդարտներ, բացել բաժանորդների սպասարկման ժամանակակից կենտրոններ: Մեծ կարևորություն ենք տալիս էկոլոգիական ու սոցիալական ծրագրերին, որոնք մեր ընկերության զարգացման գերակա ուղղություններից են», - նշում է ՀԷՑ Տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը։

Միջազգային ֆինանսական ինստիտուտների կողմից տրամադրված վարկային միջոցները նաև կօգնեն ՀԷՑ-ին մեղմել կլիմայի փոփոխության հետ կապված մարտահրավերները՝ ապահովելով կառավարման, բնապահպանական, սոցիալական և տեխնիկական չափանիշների ընդլայնված կիրառում: ՀԷՑ-ը կկենտրոնանա նաև գենդերային իրավունքների պաշտպանության վրա՝ խթանելով գենդերային հավասարությունը և մեծացնելով ներառումը իր բիզնես գործունեության մեջ:

«Էներգետիկ ենթակառուցվածքի արդիականացման բազմափուլ ծրագիրը ներառում է մի քանի առնացքային տարր՝ համակարգի թվայնացում, էլեկտրաէներգիայի օգտագործման բարելավում և էներգամատակարարման հուսալիության ապահովում: Ծրագիրը կարևոր է Հայաստանում մաքուր էներգիայի արտադրման, այդ թվում՝ կենցաղային սպառման արևային էներգիայի արտադրության կարողության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքի համատեքստում», - նշում է ՎԶԵԲ -ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն:

«Էներգետիկ արդյունավետության և անվտանգության հիմքը ուժեղ ենթակառուցվածք ստեղծելու համար ներդրում կատարելն է: ԱԶԲ-ն շարունակում է աջակցել Հայաստանին այս նպատակի իրագործման հարցում՝ տրամադրելով մասնավոր հատվածի երկարաժամկետ ֆինանսավորում, ինչը ոչ միշտ է հասանելի», նշում է ԱԶԲ Հարավային, Կենտրոնական և Արևմտյան Ասիայի ենթակառուցվածքների ֆինանսավորման բաժնի տնօրեն Շանտանու Չակրաբորտին: «Ծրագրով կֆինանսավորվի «ՀԷՑ»-ի երկարաժամկետ ներդրումային ծրագրի երկրորդ փուլը, որի նպատակն է ընդլայնել էլեկտրամատակարարման հասանելիությունը Հայաստանի մարզերում»:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներդրումային ծրագրի իրագործումը սկսվել է 2016թ.-ից: Ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 726 մլն ԱՄՆ դոլար է կազմում, մինչ այսօր կատարված է ծրագրի 41%-ը:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներդրումային ծրագրի արդյունավետ իրականացումը՝ ուղղված բաժանորդների սպասարկման որակի կատարելագործմանը, մեզ համար գերակա նպատակ է: Ուրախ եմ, որ շարունակում ենք աշխատել Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի և այլ միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ ծրագրի արդեն երկրորդ փուլի շրջանակում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր թիմերին արդյունավետ աշխատանքի համար։ Մեր հաջողության գրավականը, անշուշտ, մեր թիմային աշխատանքն է: Վստահ եմ, որ այս պայմանագրի ստորագրումը նոր թափ է հաղորդելու մեր համագործակցությանը», - նշում է Ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը: