Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
Հասարակություն

Ադրբեջանցիները շարունակում են կրակել Կութի ուղղությամբ

Գեղարքունիքի մարզի Գեղամաար խոշորացված համայնքը բացարձակ անտեսված է պետության կողմից։ Երեկվանից սպասում ենք մարզպետին, բայց դեռ չի եկել, որ մեր խնդիրները ներկայացնենք. սպասում ենք ու սպասում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

Նա միաժամանակ տեղեկացրեց, որ համայնքի խոշորացման դեմ ինքը պատրաստվում է արդեն վաղը ելույթ ունենալ Ազգային ժողովում, քանի որ հրավիրված է նշված թեմայով քննարկման։

Անդրադառնալով Կութ համայնքում վերջին երկու օրերին հակառակորդի կրակոցների թեմային՝ Հակոբ Ավետյանը նշեց, որ ադրբեջանցիները շարունակում են կրակել, բայց ոչ ինտենսիվ. երբեմն հատուկենտ կրակոցներ են լսվում։

«Դրանք արդեն մշտական բնույթ ունեն, էլ այդքան ուշադրություն չենք դարձնում», - ասաց Գեղամասար համայնքի ղեկավարը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ համայնքի բնակիչները փակել էին Վարդենիս-Սոթք ճանապարհը։ Նրանք կտրականապես դեմ են համայնքների խոշորացման ծրագրին։ Պնդում են, որ առաջնայինը անվտանգության խնդիրն է, խոշորացումը հավելյալ պրոբլեմներ է առաջացնելու։

«Թող իրիկունները գան, տեսնեն, որ սարերի վրա թուրքի լույսերն են վառվում, էդ անեն, ոչ թե համայնքների միացում անեն։ Առաջ Հայաստանի վիճակը, անվտանգոթյունը կարգավորեն», - հայտարարում էին բողոքի ակցիայի մասնակիցները։