Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
Հասարակություն

Խաչիկ Ասրյան. Փաշինյան Նիկո՛լ, Արցախի և «Զանգեզուրի միջանցք»-ի հաշվին թուրքերի հետ խաղաղության պայմանագիր երբեք չկնքես…


Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի հեռավար ամբիոնից հերթական անգամ հայտարարեց, որ Հայաստանից պահանջում է ճանաչել հորինված Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը հայերիս համար նշանակում է.
● Հրաժարվել Արցախից,
● Ականատեսը լինել Ադրբեջանում Հայերի դեմ իրականացված ցեղասպանության շարունակությանը,
● Ադրբեջանից Նախիջևան միջանցքի բացում:
Այսինքն՝ լուռ հետևել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ իրականացվող բարբարոսությանը:
Հերթական անգամ նշելով, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը մերժո՛ւմ է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հաշտեցման որևէ օրակարգ, քանի դեռ չի վերականգնվել պատմական արդարությունը, այն է՝ Հայաստանը չի վերականգնել իր ինքնիշխանությունը մեր պատմական Հայրենիքի կորսված տարածքների նկատմամբ, պահանջո՛ւմ ենք, որ Հայաստանի իշխանությունը ոչ միայն հրաժարվի հաշտության և խաղաղության պայմանագիր կոչված օրակարգից, այլ հստակ պահանջներ ներկայացնի Ադրբեջանին: Հայաստանի կողմից այս պահին Ադրբեջանին պետք է ներկայացվեն հետևյալ պահանջները.
● Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական հրոսակներին անհապաղ դուրս հանել Հայաստանի տարածքից,
● 44-օրյա պատերազմի պատճառով Ադրբեջանում գտնվող բոլոր Հայ գերիներին անհապաղ ազատել և վերադարձնել Հայաստան,
● Արցախի հայության ինքնորոշման և Արցախում ապրելու ու արարելու իրավունքն անհապաղ ճանաչել,
● Ադրբեջանը, որպես 44-օրա պատերազմի սադրիչ, պատերազմի հետևանքների համար և պատերազմում զոհված հայորդիների ընտանիքներին պետք է հատկացնի փոխհատուցում և Արցախին հետ վերադարձնի 44-օրյա պատերազմի ժամանակ գրաված Արցախի տարածքները:
Հայաստանի իշխանությունը պարտավոր է սպասարկել բացառապես Հայաստանի և Հայ ազգի ազգային պետական շահը, այլ, ոչ թե հանուն սեփական իշխանության պահպանման, ստանձնի ադրբեջանաթուրքական պետությանը ծառայելու հպատակի իր գործառույթները:
Հայաստանի իշխանության կողմից ցանկացած զիջում Ադրբեջանին՝ ընկալելու ենք որպես կապիտուլյացիոն քաղաքականության և թուրքական օրակարգին աջակցելու ու առաջ մղելու դավաճանական գործողություն:
44-օրյա պատերազմի պարտության ծանր հետևանքները թոթափող Հայ ժողովուրդը շատ շուտով ցույց է տալու իր իրական կարողություններն ու հնարավորություններն ինչպես արտաքին ուժերին, այնպես էլ Հայաստանի իշխանությունը բռնազավթած թրքահպատակներին:
Փաշինյան Նիկո՛լ, Արցախի և «Զանգեզուրի միջանցք»-ի հաշվին թուրքերի հետ խաղաղության պայմանագիր երբեք չկնքես…
 
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Առաջնորդ,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
«Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի
հրամանատար, գնդապետ՝ Խաչիկ Ասրյան