Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
Հասարակություն

Ադրբեջանցիներն ամրապնդվում են․ իրենց դրոշն են բերել տնկել հերթական դիրքում

Օրերս Վերին Շորժայի հատվածում, ադրբեջանցիներն իրենց դիրքում տեղադրել են Ադրբեջանի դրոշը։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Վերին Շորժա համայնքի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը։

«5 ամիս եկել, նստել են մեր հողի մեջ, իրանց նստած տեղը մի հատ դրոշակ են դրել։ Ամրապնդում են իրենց նստած տեղը։ 3-4 օր է՝ իրենց ձմռան պաշարն են կուտակում՝ փայտ, վառելիք, էս, էն են բերում, որ ձմեռն անցկացնեն։ Մենք ունեինք, իրանք էլ կարիք ունեին, բերեցին իրանց դրոշակը տնկեցին»,- նշեց նա։

Հարցին՝ առաջխաղացման փորձեր անո՞ւմ են՝ Երանոսյանն ասաց․ «Էլ առաջ գալու տեղ ունե՞ն որ գան, ինչքան կարացել՝ եկել են։ Մայիսի 12-ից որտեղ եկել-նստել են, էդ նույն տեղում են»։ 

Նա նշեց, թե սպասողական վիճակում են, դիտարկմանը, թե ինչի՞ն են սպասում, Երանոսյանն ասաց՝ սպասում ենք, թե ինչ կլինի վերջը։ 

Ավելի վաղ Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ էր տեղադրել, որում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցիներն տեղադրում իրենց դրոշը։

«Վերին Շորժան պաշտոնապես օկուպացվեց…

Մեր օրեր…

Հ.Գ. Սա էլ դեռ հերիք չի՝ էս բարբարոսները, մի քանի մետրի վրա տեղակայված հայկական դիրքի վրա են «մատ թափ տալիս»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանը, խախտելով հայ-ադրբեջանական սահմանը, մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել եւ մինչ օրս հետ չի գնացել։