Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԱՄՆ զինnւժը դիրքավnրվում է Իրանին հնարավոր հшրվածներ հասցնելու համար. The New York Times ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ տեղի ունեցավ ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը Հրդեհ է եղել երևանյան սննդի կետերից մեկի նկուղային հարկում Որոշ ժամանակ գազ չի լինի Պետական պարտքի բեռը ՀՀ քաղաքացիների ուսերին է. Նաիրի Սարգսյան ԱՄՆ-Իրան հարաբերությունները հասել են եռման կետի Երևանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Մոսկվան կոշտ զգուշացում է անում երկաթուղու հարցով Կառուցելու ենք առաջադեմ, տեխնոլոգիական և մարտունակ բանակ․ Ավետիք ՔերոբյանԻրականում ավագ դպրոցում սովորելը պիտի բարդ լիներ, որ հետո շրջանավարտները հանգիստ ընդունվեին բուհեր. Մենուա ՍողոմոնյանԿրթությունն ու մշակույթը` Սամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում Մշակույթը մեր ազգային ինքնության հենասյուներից է․ Աննա ԿոստանյանԳերմանիումը կդարձնի պերովսկիտային մարտկոցները տիեզերքին համապատասխան Ինչպես պետք է գործի TRIPP-ը, եթե երբևիցե գործարկվի. Ավետիք ՉալաբյանԿիբեռհանցագործության դեմ պայքարը չափազանց կարևոր և արդիական հանձնառություն է. Հրայր ԿամենդատյանԲարձր ենք գնահատում Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը, որը կոչված է համախմբելու աշխարհասփյուռ հայության կարողությունները. Աշոտ ԳրիգորյանՄենք ամեն գնով պետք է պաշտպանենք մեր ինքնությունը․ Արթուր Վանեցյան Եպիսկոպոսների ժողովը Ավստրիայում և ներքաղաքական ճնշումների ստվերը Արդյունաբերական վերածնունդի օրակարգ․ «Միասնության թևեր»-ը ներկայացրեց իր տնտեսական տեսլականը Մենք այնքան ենք իրար ատում ու այնքան ենք իրար հանդեպ թշնամացած, որ մեզ օտար թշնամիներ էլ պետք չեն. Մհեր Ավետիսյան
Հասարակություն

Ի՞նչ կարող է անել քաղաքացին, որը չի ցանկանում թեստավորվել կամ պատվասվել. պարզաբանում է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը

Քաղաքացիների համար միայն երեկ պարզ դարձավ, որ իրենք պետք է կորոնավիրուսի թեստի արդյունքը գործատուին ներկայացնեն ոչ թե հոկտեմբերի 1-ին, այլ մինչեւ հոկտեմբերի 14–ը։ Մինչդեռ քաղաքացիներ կան, որոնք արդեն շտապել էին թեստ հանձնել՝ հոկտեմբերի 1–ին ուժի մեջ մտնող որոշման հետ խնդիրներ չունենալու համար։ Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն ասում է՝ այս պարագայում քաղաքացին իրավունք ունի փոխհատուցում պահանջել, քանի որ առողջապահության նախարարության ոչ պատշաճ պարզաբանման հետեւանքով է ստիպված եղել լրացուցիչ գումար ծախսել։

«Եթե ինչ-որ աշխատող սեփական իրավունքների պաշտպանության համար պատրաստակություն կհայտնի 7 հազար դրամ թեստավորման համար հայց ներկայացնել գործատուի դեմ, կարծում եմ այդ հայցադիմումը 90 և ավել տոկոս շանս ունի»,- նշեց նա։

Ըստ իրավաբանի՝ գործատուն էլ իր հերթին կարող է նույնաբովանդակ դիմում ներկայացնել առողջապահության նախարարություն՝ պահանջելով դոտացիա։

Ռոբերտ Հայրապետյանն ասում է՝ պատվաստվելու կամ թեստավորվելու երկընտրանքից հրաժարվող քաղաքացին պաշտպանված է աշխատանքային օրենսգրքով, գործատուն նրան չի կարող այդ հիմքով աշխատանքից ազատել։

«Գործատուն իրավունք չունի աշխատողին ազատել աշխատանքից չպատասվասվելու կամ չթեստավորվելու պատճառով, քանի որ գործատուի կողմից աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը հստակ թվարկված են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածում և չկա այդտեղ որևէ կետ, որի տակ կարող են մցնել չպատվասվետլը կամ թեստ չհանձելը»,- ընդծեց Հայրապետյանը։

Եթե գործատուն այդպիսի որոշում կայացնի, աշխատակիցը կարող է վիճարկել այն վարչական դատարանում, մինչև այդ էլ եւս մեկ հայց ներկայացնել՝ մինչև վճռի կայացումը թեստավորման կամ պատվաստման պարտադրանքից ազատվելու համար։

«Աշխատակիցներն էլ գործատուներն էլ կարող են լիիրավ հանգիստ լինել, քանի որ այդ տուգանքները որոնք կկիրառվեն օրինական հիմք չունեն»,- ասաց Ռոբերտ Հայրապետյանը։

Իրավաբանի համար հարցական է, թե պատվաստված անձը, որը դեռ կարող է վարակել և վարակվել, ինչու է պետք է ազատված լինի թեստավորման պարտադրանքից։

«Հիմա եթե ես լինեմ պատվաստված անձ, լինեմ վիրոսկաիր, բայց չունենամ որևէ սիմպտոմ, այսինքն չունենամ նաև հիմնավոր կասկած հետազոտվելու համար ունեմ կովիդ թե ոչ, ես կարող եմ ներկայանալ աշխատանքի և աշխատակցին, որը պարբերաբար ՊՇՌ թեստ է հանձնում իրեն, ես իրեն ուղղակի կվարակեմ»,- նկատեց իրավաբանը։

Այս և որոշման շատ այլ բացեր հաշվի առնելով՝ «Հայաստան» դաշինքը Սահմանադրական դատարանում վիճարկելու է նախարարի որոշումը։ Դիմումին կից ներկայացվել է հրամանի գործողությունը կասեցնող միջնորդություն մինչև գործի դատաքննության ավարտը: Ռոբերտ Հայրապետյանը լիահույս է, որ գործը վարույթ կընդունվի նախքան հոկտեմբերի 15-ը՝ սահմանված 30-օրյա ժամկետից փոքր ինչ շուտ։

Նվազագույն աշխատավարձ ստացող աշխատակցին ստիպել պատվաստվել՝ այլընտրանք թողնելով վճարովի թեստավորումը՝ անուղղակի պարտադրանք է՝ նշում է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը, քանի որ նրանք հիմնականում հակադրված են լինելու ընտրել պատվաստման տարբերակը։

«Որոշման նպատակը զարգացնել, գերշահույթով ապահովել թեստավորմում իրականացնող ընկերություններին և երկրորդ դեպքում անձանց տանել պատվաստման, որ եվրոպական կառույցներևին ցույց տան, որ մենք ձեր պահանջները կատարել ենք, հնարավոր է մի քանի միլիոն էլ մեզ գումար հատկացնենք»,- հավելեց նա։

Հայրապետյանի խոսքով՝ որոշումը չի ազդի աշխատող ուսանողների վրա։ Ուսանողների հիմնական զբաղվածությունն ուսումն է, իսկ աշխատանքը՝ այլընտրանքային տարբերակ։

Մեր հարցմանը մասնակցող աշխատող քաղաքացիները նույնպես մտահոգություններ ունեն նախարարի այս վիճարահույց որոշման հետ կապված։