Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
Հասարակություն

Պատվաստումը և թեստավորումը պետք է լինի անվճար

Past.am-ը գրում է՝

Առողջապահության նախարարությունը տարբեր մեթոդներով փորձում է երկրում խթանել պատվաստման տեմպը, սակայն բնակչությունը այդպես էլ չի ցանկանում պատվաստվել՝ պատվաստումներին տարբեր հակափաստարկներ ներկայացնելով։ Այս թեմայով Past.am կայքը զրուցել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պետրոս Անանիկյանի հետ։ 

Պարոն Անանիկյան, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել Հայաստանում պատվաստումները խթանելու համար։

Առաջին հերթին առողջապահության նախարարությունը այս հարցին պետք է մոտենա մասնագիտորեն, այսինքն այսօր մի շարք երկրների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն մարդիկ ովքեր արդեն վարակվել են կորոնավիրուսով և լավացել են, իրենց օրգանիզմում արդեն ունեն կայուն իմունիտետ և իրենք պատվաստման կարիք չունեն։ Երկրորդը այն է, որ պատվաստումը պետք է լինի լրիվ կամավոր և առհասարակ այդ պատվաստման կարիքն ունեն 55-60 տարեկանից բարձր մարդիկ։ Երիտասարդները և երեխաները այդ հիվանդությունը ավելի հեշտ են հաղթահարում, դա ևս ապացուցված է միջազգային ուսումնասիրություններով և իրականում նախընտրելի է, որ երիտասարտները վարակվեն, ապաքինվեն և վիրուսի դեմ իմունային համակարգ ձևավորեն։ Իսկ նրանք, ովքեր 55-60 անց են և չեն վարակվել կարծում եմ անհրաժեշտ է պատվաստվելը, բայց դա էլ պետք է լինի կամավոր սկզբունքով։ 

Վերջերս նաև քննարկվում էր նախագիծ, որ նրանք, ովքեր չեն պատվաստվել և հիվանդացել են պետք է բուժում ստանան վճարովի հիմունքներով։ Այս որոշմամբ արդյո՞ք նախարարությունը կարող է պատվաստման տեմպն ավելացնել։

Իրականում այս մոտեցումը ավելի ճիշտ է, քան մարդկանց պատվաստվել ստիպելը։ Ժամանակին ես դա առաջարկեցի։ Եթե հիվանդը չի ուզում պատվաստվի և վարակվում է ապա, իհարկե, ինքը պետք է պատրաստ լինի վճարովի հիմունքներով բուժվի և այդտեղ որևէ խնդիր չկա։ Ես համարում եմ, որ պետության պարտականությունները դրա մեջ է, որ ինքը պարտավոր է և անվճար պատվաստի և անվճար թեստավորի, բայց եթե ուզում են ֆիքսվեն պատվաստման վրա, ապա այո բուժումը կարող է լինել վճարովի։ Բայց իրականում նորից կկրկնեմ, որ պատվաստումը անհրաժեշտ է 55-ից բարձր տարիքում գտնվող մարդկանց համար, քանի որ երիտասարդները շատ հեշտ են հաղթահարում հիվանդությունը։ Հայաստանի վիճակագրությունն էլ ցույց է տալիս, որ մենք պատվաստումից գրանցված մահվան դեպքեր շատ քիչ ունենք և եթե չեմ սխալվում ապա համաշխարհային ստատիստիկայով Հայաստանում գրանցված դեպքերը կազմում են 0,3 տոկոս, իսկ դա բավականին ցածր թիվ է, և օրինակ ավտովթարներից այսօր ավելի շատ մարդ է մահանում քան պատվաստվելուց։ Պանդեմիայից արդեն անցել է 1․5 տարի ժամանակ, և մեր նախարարությունը պարտավոր էր մշակել ստույգ բուժման մեխանիզմ, որը պետք է լինի տնային պայմաններում հասանելի, այսինքն մարդը գնա դեղատնից գնի իրեն անհրաժեշտ դեղերը, և տանը ընտանեկան բժշկի հսկողության տակ ստանա բուժում։ Իրականում այդ բուժումը այդքան էլ թանկ չի և կարծում եմ հնարավոր է նաև տան պայմաններում բժշկի վերահսկողության տակ ստանալ բուժում։ Եթե չեմ սխալվում խոսքը մոտ 30000-35000 հհ դրամի մասին է։

Սոնա Գիշյան