Արցախի ՊԲ-ն նոր հաղորդագրություն տարածեց
Սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն, իբր, գնդակոծվում են Արցախի Հարավ գյուղին հարակից դիրքերը, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին ասված է Արցախի Պաշտպանության բանակի տարածած հաղորդագրությունում:
Արցախի Պաշտպանության բանակն առավոտյան հայտնել էր, որ հոկտեմբերի 15-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։
«Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից»,- հայտնել էր Արցախի ՊԲ-ն:
Հոկտեմբերի 14-ի երեկոյան, ըստ ՊԲ նախօրեի հաղորդագրություններից մեկի, ադրբեջանական զինված ուժերը կրակ էին բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում էր ստացել վեց զինծառայող, որոնց կյանքին վտանգ չի սպառնում: Ըստ Պաշտպանության բանակի՝ հայկական կողմը դիրքային եւ տարածքային կորուստ չի ունեցել:
Դրանից ժամեր առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություններ էր տարածել, թե ՊԲ ուժերը կրակոցներ են արձակել ադրբեջանական ավտոշարասյան վրա, եւ իբրեւ հայկական կողմի կրակոցից ադրբեջանցի զինծառայող է զոհվել:
Արցախի Պաշտպանության բանակն ավելի ուշ տարածած հաղորդագրություններով հերքել էր ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունները՝ հայտնելով, որ դրանք ապատեղեկատվություն են՝ շեշտելով միաժամանակ, որ հայկական կողմը հավատարիմ է մնում կրակի դադարեցման ռեժիմին:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times