Վճարե՛ք Իդրամով առցանց խանութներում, ստացե՛ք անվճար առաքում կամ քեշբեք և մասնակցե՛ք խաղարկությանը
Եթե սիրում եք առցանց խանութներից գնումներ կատարելիս վճարել Իդրամով կամ դեռ նոր եք պատրաստվում կատարել առաջին Ձեր վճարումը, ապա այս նորությունը Ձեզ հաստատ կուրախացնի։ Այս տարվա հոկտեմբերի 14-ից 28-ը Իդրամով կատարեք վճարումներ առցանց խանութներում և ստացեք հաճելի անակնկալներ՝ անվճար առաքման կամ քեշբեքի տեսքով։
Այսպես, անվճար առաքում կարող եք ստանալ parma.am, buy.am, highline.am, dragongarden.am և dragongardenexpress.am կայքերում գնումներ կատարելիս՝ Իդրամով վճարում կատարելու դեպքում։ Դե իսկ քեշբեք ստանալ կարող եք, եթե գնումներ կատարելիս Իդրամով վճարեք հետևյալ կայքերում․
- foody.am կայքում՝ 10% քեշբեք,
- nyamnyam.am-ում՝ 20%
- foodfactory.am՝ 10%
- 4u.am՝ 10%
- aygimarket.am՝ 10%
- med911.am՝ 10%
- pomodoro.am՝ 20%
Իդրամն այսօր առկա վճարային միջոցներից ոչ միայն ամենաշահավետն է, այլև ամենահարմարավետը։ Իդրամով՝ հավելվածով կամ վեբ տարբերակով առցանց խանութներում վճարումներ կատարելիս, ի տարբերություն այլ համակարգերի, չկա անհրաժեշտություն մուտքագրելու բանկային քարտի կամ այլ տվյալներ, պետք չէ նաև մոտենալ տերմինալներին։ Ամեն ինչ կատարվում է մի քանի վայրկյանում․ առանց մուտքանուն կամ գաղտնաբառ լրացնելու անհրաժեշտության, պարզապես կայքում ընտրում եք «վճարել Իդրամով» տարբերակը, սքանավորում եք QR-կոդը հավելվածով կամ անցնում հենց Իդրամի վեբկայք, և վերջ՝ վճարումը կատարված է։
Ի դեպ, մինչև նոյեմբերի 5-ը Idram&IDBank հավելվածով 1000 և ավելի ՀՀ դրամի չափով վճարումներ կատարելիս դառնում եք Իդրամի աշնանային մեծ խաղարկության մասնակից և ստանում հնարավորություն շահելու iPhone 13, Apple Watch կամ AirPods Pro։ Դե իսկ Rocket Line թվային ապառիկով վճարելու դեպքում եռապատկում եք Ձեր շահելու հավանականությունը, քանի որ ստանում եք խաղարկության միաժամանակ երեք կտրոն։
Եթե պատրաստվում եք առաջին անգամ առցանց պատվերի համար վճարում կատարել Իդրամով, ապա քայլ առ քայլ հետևեք ուղեցույցին։ Իդրամով վճարումներ կատարել կարող եք ավելի քան 600 առցանց խանութներում։ Իդրամի հետ կյանքը հեշտ է…
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times