Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
Հասարակություն

Կապանի Փելա սարն անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ

Կապանի Փելա սարը մի քանի օր է՝ վերահսկում են ադրբեջանցիները։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։

Համայնքապետի խոսքով՝ այդ մասին տեղեկացել է 2 օր առաջ․ «Ինձ տեղեկացրել են, որ Փելա սար կոչվող տարածքն ամբողջովին անցել է ադրբեջանցիների վերահսկողության ներքո։ Նրանք փակել են նաև հարակից ճանապարհահատվածը, որը մեզ համար ծառայում էր որպես միջդիրքային ճանապարհ, այսինքն անցնում էին ոչ միայն զինծառայողները, այլև գյուղացիները՝ անտառ մտնելու և վառելափայտ գտնելու համար»,- ասաց նա՝ նշելով, որ դեռ օրեր առաջ Փելա սարի մի հատվածը հայ զինծառայողներն էին վերահսկում, մյուս հատվածը՝ ադրբեջանցիները։

Նա նշեց, որ բարձունքը ադրբեջանցիներին հանձնելու մասին պայմանավորվածություններ ձեռք էին բերվել դեռևս 2021-ի հունվար-փետրվար ամիսներին․ «Այն ժամանակ GPS-ով չափագրումներ անելիս հատվածներ կար հայկական էր ցույց տալիս, որոշ հատվածներ՝ ադրբեջանական։ Չգիտեմ՝ ինչու այդ հատվածն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ»,- ասաց Փարսյանը՝ ընդգծելով, որ Փելա սարը կարևոր նշանակության բարձունք է և ադրբեջանցիների վերահսկողության տակ անցնելու հանգամանքը վտանգ է ներկայացնում նախևառաջ Ագարակ գյուղի համար։ 

Անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհահատվածում տեղադրված ադրբեջանական ոստիկանական անցակետին՝ Փարսյանը նշեց՝ տվյալ ճանապարհահատվածով երթևեկությունը գնալով նվազում է․ «Բնակիչները ստիպված երթևեկում են Կապան-Տաթև ճանապարհով, որն այնքան էլ բարեկարգված չէ։ Ինչ վերաբերում է նոր ճանապարհին, ապա այն պատրաստ կլինի տարեվերջին, բայց կարծում եմ, որ մայրուղին ևս պետք է օգտագործենք, քանի որ չօգտագործելու դեպքում նշանակում է այն հանձնել ադրբեջանցիներին։ Խնդրահարույց հատվածների համար շրջանցող ճանապարհներ պետք է կառուցել»,- եզրափակեց Փարսյանը։ 

Սոնա Հարությունյան