Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պետական պարտքի բեռը ՀՀ քաղաքացիների ուսերին է. Նաիրի Սարգսյան ԱՄՆ-Իրան հարաբերությունները հասել են եռման կետի Երևանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Մոսկվան կոշտ զգուշացում է անում երկաթուղու հարցով Կառուցելու ենք առաջադեմ, տեխնոլոգիական և մարտունակ բանակ․ Ավետիք ՔերոբյանԻրականում ավագ դպրոցում սովորելը պիտի բարդ լիներ, որ հետո շրջանավարտները հանգիստ ընդունվեին բուհեր. Մենուա ՍողոմոնյանԿրթությունն ու մշակույթը` Սամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում Մշակույթը մեր ազգային ինքնության հենասյուներից է․ Աննա ԿոստանյանԳերմանիումը կդարձնի պերովսկիտային մարտկոցները տիեզերքին համապատասխան Ինչպես պետք է գործի TRIPP-ը, եթե երբևիցե գործարկվի. Ավետիք ՉալաբյանԿիբեռհանցագործության դեմ պայքարը չափազանց կարևոր և արդիական հանձնառություն է. Հրայր ԿամենդատյանԲարձր ենք գնահատում Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը, որը կոչված է համախմբելու աշխարհասփյուռ հայության կարողությունները. Աշոտ ԳրիգորյանՄենք ամեն գնով պետք է պաշտպանենք մեր ինքնությունը․ Արթուր Վանեցյան Եպիսկոպոսների ժողովը Ավստրիայում և ներքաղաքական ճնշումների ստվերը Արդյունաբերական վերածնունդի օրակարգ․ «Միասնության թևեր»-ը ներկայացրեց իր տնտեսական տեսլականը Մենք այնքան ենք իրար ատում ու այնքան ենք իրար հանդեպ թշնամացած, որ մեզ օտար թշնամիներ էլ պետք չեն. Մհեր ԱվետիսյանԲաց նամակ ՀՃՇ առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին` Ազգային Հպարտության Տրիբունալի վերաբերյալԱշխարհաքաղաքական նոր «մեսիջներ». անվտանգության ավանդական երաշխիքներն այլևս հուսալի չեն. «Փաստ» Ընտրությունների մասնակցության յուրաքանչյուր ձայնի ուժը և լռության գինը. «Փաստ» Սարսափ ոչ միայն իշխանությունը կորցնելուց, այլև միասնականությունից. «Փաստ»
Հասարակություն

Ռազմագերիները կվերադարձվեն. ի՞նչ է պահանջել Ադրբեջանը

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում հոկտեմբերի 14-ին եւ 15-ին լսումներ են անցկացվել, որտեղ Ադրբեջանի դեմ ներկայացված հայցի շրջանակներում քննարկվել է միջանկյալ միջոցներ կիրառելու Հայաստանի միջնորդությունը։ Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» կոնվենցիայի խախտումների հիմքով։ Միաժամանակ Հայաստանը խնդրել է դատարանին՝ կիրառել մի շարք հրատապ միջոցներ, այդ թվում՝ Բաքվի Ռազմավարի պուրակի փակումը եւ ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը։ Հենց այս հարցերի լուծման համար է Հայաստանը միջանկյալ միջոցի կիրառման միջնորդություն ներկայացրել։

Ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը, Hraparak.am-ի հետ զրույցում անդրադառնալով լսումներին, նշեց, որ դիրքորոշումներ են ներկայացվել, պահանջներն են հստակեցվել․ «Յուրաքանչյուր կողմը կարողացավ փաստարկներ ներկայացնել իր պնդումների կապակցությամբ, եւ մենք կարծես թե առաջին անգամ պաշտոնապես լսեցինք այդ հարցերի առնչությամբ ադրբեջանական կողմի իրավական դիրքորոշումները, եւ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով այս փուլը սպառված է, սպասելու ենք դատական որոշման կայացմանը, որը, նախնական կանխատեսմամբ, կլինի 1-1,5 ամսվա ընթացքում։ Ադրբեջանը հայելային պատկերներ է ստեղծում, ցանկանում է ոչ միայն պաշտպանվել, այլ նաեւ նախահարձակ լինել եւ նախահարձակ լինելով՝ մոլորեցնում է միջազգային հանրությանը»։

Ստորև ներկայացնում ենք լրատվականի հարցազրույցից մի հատված.

- Կանխատեսվո՞ւմ է, որ ՄԱԿ-ի դատարանը որոշում կկայացնի հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ։

- Այո, նման հնարավորություն կա եւ բավականին բարձր, ուղղակի ծավալն անհապաղ միջոցների բավականին լայն է, ես կասկած չունեմ, որ դատարանը որոշ անհապաղ միջոցներ կիրառելու է։ Այստեղ հարց է, թե ինչ ծավալով կկիրառի, եւ երկրորդը՝ արդյոք հավասարության նշան կդրվի՞, կբավարարվե՞ն Ադրբեջանի պահանջները, թե՞ իրականությունն օբյեկտիվ եւ ճիշտ կվերհանվի։

- Լսումների ընթացքում Ադրբեջանը ռազմագերիների վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում է հայտնել։

- Նախ՝ Ադրբեջանը հերքում է, որ նրանք ռազմագերիներ են, եւ ընդամենն ունի դիրքորոշում, որ սահմանն ապօրինի հատողներ են,  այդ դեպքում նրանք կատարել են ահաբեկչություն։ Նրանք հերքում են Բաքվում պահվող անձանց ռազմագերի լինելը,  ներկայացվում են որպես հանցագործներ։

- Այն պահանջները, որոնք ներկայացրել է Ադրբեջանը, Հայաստանի կատարման դեպքում հնարավո՞ր է ռազմագերիներին վերադարձնեն Հայաստան։

- Կախված է, թե ինչ պահանջներ կդնի դատարանը։ Այն, որ Հայաստանը կկատարի ՄԱԿ-ի դատարանի որոշումը, դեռեւս չի երաշխավորում, որ Ադրբեջանը եւս կատարելու է ՄԱԿ-ի դատարանի որոշումը։ Սրանք փոխկապակցված հարցեր չեն, յուրաքանչյուր պետություն գնահատելու է ճնշումներին դիմակայելու իր հեռանկարները, քաղաքական նպատակահարմարությունը, այս եւ այլ գործոնների համադրմամբ կայացնելու է որոշում։

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում