Փոխնախարար Խաչիկյանն ընդունել է այլընտրանքային խափանման միջոցների կիրառման ամերիկյան փորձին ծանոթացած խմբի անդամներին
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը մայիսի 6-ին ընդունել է Ամերիկյան իրավաբանների ընկերակցության իրավունքի գերակայության նախաձեռնության քրեական արդարադատության շուրջ գործակցության և գործընկերության ծրագրին մասնակցած խմբի անդամներին:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են այլընտրանքային խափանման միջոցների ներդրման և զարգացման հնարավորություններին, ինչպես նաև առաջիկա համագործակցության ձևաչափին առնչվող մի շարք հարցերի:
Փոխնախարար Խաչիկյանը գործընկերներին տեղեկացրել է, որ առաջիկայում նախանշված է Պրոբացիայի մասին օրենքի փոփոխությունների նախագծի ամփոփումը, որի շրջանակում պատրաստակամություն է հայտնել քննարկել խմբի անդամների ներկայացրած առաջարկները: Միևնույն ժամանակ, Տիգրան Խաչիկյանը կարևորել է, որ այլընտրանքային խափանման միջոցներին առնչվող լուծումները կրեն համալիր բնույթ՝ իրենց արտացոլումը գտնելով և´ քրեակատարողական, և´ քրեադատավարական ոլորտներում:
Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հաջորդ աշխատանքային քննարկումն առավել ընդլայնված կազմով անցկացնելու վերաբերյալ, որի ժամանակ կանդրադառնան նաև աշխատանքային խմբի առաջարկների համատեքստում ֆինանսական հետևանքներ առաջացնող և այդպիսի հետևանքներ չառաջացնող լուծումների տարանջատմանը:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմ...