Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
Հասարակություն

Միայն օրհնանք վաստակելու խոստումներով իշխանության հասածներն այսօր ճնշում են իրենց անիծողներին․ Արմեն Նավասարդյան

Արմեն Նավասարդյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
 
Միայն օրհնանք վաստակելու խոստումներով իշխանության հասածներն այսօր ճնշում են իրենց անիծողներին․․․ Համացանցի հայկական տիրույթում քաղաքական դժգոհությունը հայհոյանքով արտահայտելու հիմնադիրները, հայհոյանքի սերմեր ցանողներն այժմ փորձում են միլիոնավոր դրամների տուգանքներով կտրել իրենց ուղղված հայհոյանքի փշերը...
 
Այս մարդիկ պետական, քաղաքական գործունեությունը վերածել են հայրենադավության մրցավազքի, որի հարթ ճանապարհն ապահովում են մեր ազգի արտաքին թշնամիները, իսկ որպես սնունդ ու էներգիանի աղբյուր է ծառայում հերոսների ու անմեղների արյունը, աշխատավորների քրտինքն ու գիտակիցների նյարդերը․․․
 
Ով հասցնում է առավել մեծ վնաս պատճառել հայրենիքին ու ազգին այնքան ավելի շատ է հեղինակություն վաստակում հայրենադավերի մտաբարոյապես աղավաղված իրենց նեղ շրջանակում...
 
Սրանք այն խաբեբաներն են, ովքեր իշխանազավթման ճանապարհին հրեշտակների դիմակ էին հագել և մարդկանց հոգսերի ծանրությունն իրենց ուսերին կրելու, իրենց երեխայի հացն ամենավերջին աղքատի հետ կիսելու պատրանք էին ստեղծել...
 
Սրանք այն անբարոյականներն են, ովքեր իշխանությունը զավթելուց հետո մարդկանց աղքատության պատճառը տեղավորեցին աղքատների գլխում․․․
 
Ովքեր անգամ պատերազմի օրերին Արցախ մեկնելն որպես գործուղում ձևակերպելով ու թանկ գնով զրահաբաճկոններ գնելով՝ հաստացնում էին իրենց գրպանները․․․ Անուղղակի կերպով գողանում էին աղքատների մի կտոր հացը...
 
Այն նույն այլասերվածներն են ովքեր գրոհեցին մեր ազգային կրթական համակարգի դեմ, ում օրոք քաշքշեցին կաթողիկոսին, իսկ ԱԺ-ում ելույթ ունեցավ տրանսգենդերը․․․Սրանց ղեկավարն իր անձնական պաշտպանության տակ վերցրեց սեռափոխ եղածին ու որոշեց աղքատների մի կտոր հացի հաշվին համաֆինանսավորել դրա մասին նկարահանվող ֆիլմը․․․
 
Այն նույն դավաճաններն են, ովքեր միլիոնավոր դոլարների պարգևավճարներ լափելուն, զարտուղի ճանապարհներով հարստանալուն զուգահեռ խաբում էին, թե Արցախի երկինքը պաշտպանված է...Ովքեր պատերազմի օրերին կամավորներին հայրենասիրական ճառերով ուղղորդում էին դեպի նախապես պատրաստված մահաբեր թակարդներ, մսաղացներ և թշնամուն «վաճառում հայ մարդկանց միսն ու արյունը»․․․
 
Ովքեր խոստանում էին երկիրը վերածել դրախտի, բայց պատերազմից հետո զինհաշմանդամներին, վիրավորում ստացածներին բուժելու փող չէին գտնում․․․
 
Այս մարդկանց ինքավստահության հենարանն իրենց դավաճանության կնքահայրերն են, հպարտության սնուցիչը պոտենցիալ դավաճանների, տգետների, անբուժելի քծնախտով տառապողների և, առհասարակ, իրենց նմանների հիացմունքն ու կարծիքը...
 
Սրանք ոչ միայն հայ ազգի թափոնն են, այլև համամարդկային կեղտ են, վարկաբեկում են ոչ միայն հայ ազգին, այլև մարդ արարածին առհասարակ․․․