Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
Հասարակություն

Լոքդաունների չենք գնալու, չեմ բացառում՝ բաց տարածքում էլ դիմակ կրելը դառնա պարտադիր. Նիկոլ Փաշինյան

«Կան երկրներ, որոնք առնվազն հատվածական ստիպված են լինում վերադառնալ արգելափակման տրամաբանության, մենք կարծում ենք՝ մենք չպետք է արգելափակման գնանք, այլ պետք է երկու ուղղությամբ աշխատենք։ Առաջինը դիմակների կրման կանոնների խստացումն է։ Չի բացառվում, որ նոր որոշումներ կայացնենք։ Ընդ որում չի բացառվում, որ առաջիկայում գնանք համընդհանուր, այդ թվում բաց տարածքներում դիմակներ կրելու անհրաժեշտությանը։ Երբ համընդհանուր դիմակ կրելու պարտադրանք կա, ավելի հեշտ է վերահսկել։ Չեմ բացառում, որ որոշում կայացնենք։ Առավել կարևոր ուղղությունը պատվաստումն է». Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վերջինս նշեց, որ ՀՀ բոլոր քաղաքացիներին պատվաստելու համար անհրաժեշտ պատվաստանյութեր առկա են։ Անդրադառնալով տարածված հարցերին, թե որքանով է պատվաստանյութն արդյունավետ, վարչապետը կիսվեց իր անձնական փորձառությամբ.

«Մեր ընտանիքում մեր երկու երեխաներից բացի մյուսներս պատվաստված ենք։ Վերջերս այնպես եղավ, որ մեր 14-ամյա դուստրը կորոնավիրուսով վարակվեց և դրա մասին բավականին ուշ իմացանք։ Բնական է՝ ընտանիքում շփվում ենք, և մեր ընտանիքի պատվաստված անդամներից ոչ մեկը չվարակվեց կորոնավիրուսով, չնայած գիտեինք՝ կարող ենք վարակվել։ Մեր օրինակով տեսանք պատվաստանյութի արդյունավետությունը, հետևաբար մեր ռազմավարությունն այս իրավիճակում դա է»,-ասաց վարչապետը։