Այս պահի որոշմամբ՝ երկուշաբթի օրվանից դպրոցներում դասերը կսկսվեն առկա ձևաչափով․ ԿԳՄՍ խոսնակ
Դեռևս որոշում չկա դպրոցներում հեռավար ուսուցման անցնելու։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը։
«Այս պահի դրությամբ, ըստ նոր որոշման, երկուշաբթի օրվանից դպրոցներում դասերը կսկսվեն առկա ձևաչափով, սակայն կարող է այնպես ստացվել, որ վարակի շղթան այնպիսի մի դինամիկա ունենա, որ նոր որոշում կայացվի։ Ամեն պահ՝ կախված կորոնավիրուսային թվերի աճից, որոշումը կարող է փոխվել»,- ասաց նա՝ հավելելով, որ հանրային առողջության պահպանման խնդիրը շատ ավելի գլոբալ է։
Անդրադառնալով բուհերին՝ Գեղամ Մելիքբեկյանն ասաց, որ դրանք նոյեմբերի 15-ից հետո իրենց դասերը կսկսեն առկա, թե հեռավար կարգով, իրենց որոշումն է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նախարարությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի, 2021 թվականի աշնանային արձակուրդները դպրոցներում երկարացվեցին ևս մեկ շաբաթով, իսկ բուհերը արձակուրդ անցան մինչև նոյեմբերի 15-ը՝ պայմանավորված համաճարակով։
Զվարթ Պետրոսյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times