Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների հետ
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները նոյեմբերի 3-ին հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի եւ Բորիաննա Աբերգի հետ:
Համազեկուցողները հետաքրքրվել են մեր երկրի դատաիրավական համակարգի բարեփոխումներով, ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխություններով, խոսքի ազատության խնդիրներով:
Հանդիպման մասնակիցներին տեսակապի միջոցով միացել եւ ողջունել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Նա նշել է, որ մի շարք բնագավառներում օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու ծրագրեր են ունեցել, սակայն համավարակն ու 44-օրյա պատերազմը խանգարել են դրանց իրագործմանը: Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է մեր երկրում խոսքի ազատության խնդիրներին, կարեւորել վիրավորանքի եւ հայհոյանքի համար սահմանված օրենսդրական խստացումները: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ դատաիրավական համակարգում մշտապես անհրաժեշտ են բարեփոխումներ, որոնք կխթանեն բնագավառի զարգացումը:
Հանձնաժողովի անդամներ Արթուր Դավթյանը, Արփի Դավոյանն ու Վիգեն Խաչատրյանը կարեւորել են 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը, որի արդյունքում ներքաղաքական կյանքում դրական զարգացումներ եղան: Հեղափոխությունից հետո տարբեր ոլորտներում մեկնարկած օրենսդրական բարեփոխումները շարունակական բնույթ են կրում: Աննա Մկրտչյանն ու Արամ Վարդեւանյանն էլ անդրադարձել են ներքաղաքական խնդիրներին: Արամ Վարդեւանյանը խոսել է 44-օրյա պատերազմի ծանր հետեւանքների, գերեվարված անձանց վերադարձի, Ադրբեջանի զինված ուժերի կողմից մեր երկրի սահմանների նկատմամբ ոտնձգությունների մասին:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times