Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
Հասարակություն

Նոյեմբերի 3-ին Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցավ ֆրանսիական «Պարադիզ» օղու շնորհանդեսը։

Նոյեմբերի 3-ին Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցավ ֆրանսիական «Պարադիզ» օղու շնորհանդեսը։ Արթուր Ավետյանը, ով ֆրանսիական խմիչքների ոլորտում բավականին հարուստ կենսագրություն ունի և Ֆրանսիայում համարվում է լավագույն խմիչքներ ստեղծող, ընկերոջ՝ իսպանահայ գործարար Արման Մայիլյանի հետ համատեղ իրագործեցին նոր բրենդի ստեղծումը, որը շատ կարճ ժամանակում, ըստ ֆրանսիական Քարֆուրի` հասցրեց դառնալ աշխարհում առաջատար համարվող Grey Gosse և Belvedere ապրանքանիշների ամենամեծ մրցակիցը։

Գործարար Արման Մայիլյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ներկաներին, ապա հավելեց․ «Յուրաքանչյուր հայ գործարարի հաջողությունն առավել ևս Հայաստանի սահմաններից դուրս՝ Եվրոպայում, նախևառաջ Հայաստանի Հանրապետության և ժողովրդի հաջողությունն է։ Հետևաբար, ամեն օր պետք է արթնանալ այն մտքով, որ այսօր մի քայլով ևս մոտենալու ենք մեր նպատակներին։ Պարզապես, պետք է ունենալ ձգտում, համառություն ու աշխատասիրություն»,- ասաց նա:

Լինելով հայ ու խմիչքի արտադրության ոլորտում կրելով ֆրանսիական մշակույթը՝ Արթուր Ավետյանի համար մեծ պատասխանատվություն է հայրենիքում լավագույնս ներկայացված լինելը․ «Իմ գործում ամեն բան փորձել եմ հասցնել մշակութային արժեքի, արվեստի մակարդակի։ Վստահ եմ, որ «Պարադիզ»-ը կփոխի օղի խմելու մշակույթն՝ այն բարձրացնելով ուրիշ հարթության վրա»,- իր խոսքում նշեց Ավետյանը։

Ըստ նրա՝ հաջողության հասնելու գրավականը երազելն է ու երազանքին հավատացողներ ունենալը․ «Եթե ուզում ես բիզնես ծավալել` պետք է ուղղակի զբաղվես առևտրով, եթե ուզում ես հասնել մեծագույն հաջողությունների` պետք է երազես»,- ասաց Ավետյանը։

«Պարադիզ»-ի հայաստանյան ներկայացուցիչ Աշոտ Օսիպյանն էլ ընդգծեց՝ Արթուր Ավետյանի հետ իրենց միավորել է մշակույթը, քաղաքականությունն ու պատմությունը․ «Ունենք երկու նպատակ՝ կարճաժամկետ և երկարաժամկետ։ Կարճաժամկետը՝ Ավետյանի կողմից արտադրվող բոլոր ապրանքանիշների ներկայացումն է Հայաստանում, երկարաժամկետը՝ կառուցել Հայաստանում գործարան և, ներդնելով Ավետյանի գիտելիքները, արտադրել գինի, օղի, դրանք վաճառել Եվրոպայում»,- եզրափակեց Օսիպյանը։

Միջոցառմանը ներկա էին անվանի մշակութային, քաղաքական գործիչներ, արվեստագետներ, երգարվեստի և մարզաշխարհի ներկայացուցիչներ։

Օղու համտեսին ու հյուրասիրությանը զուգահեռ ցուցադրվեցին ֆրանսահայ հանրահայտ նկարիչներ Գառզուի, Ժանսեմի նկարները։ Երեկոն ուղեկցվեց դաշնամուրային կատարումներով, հնչեցին Շառլ Ազնավուրի, Ժակ Բրելի, Միշել Լեգրանի ստեղծագործությունները։