«Գազպրոմ Արմենիայի» զգուշացումը բոլոր քաղաքացիներին
Կենցաղում բնական գազի օգտագործման հետ կապված միջադեպերի կանխարգելման նպատակով Հայաստանում բնական գազ սպառող բոլոր բաժանորդների բնակարաններում և տներում տեղադրված են գազասպառման անվտանգության ազդանշանային համակարգեր (անվտանգության համակարգեր), որոնք ինքնաշխատ (ավտոմատ) եղանակով փակում են բնական գազի հոսքը բնակարան՝ հրդեհների, բնական գազի արտահոսքի և ծխագազերի վտանգավոր քանակի կուտակման դեպքերում:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կրկին զգուշացնում և հորդորում է բնական գազ սպառող բոլոր բաժանորդներն չանջատել անվտանգության համակարգերը էլեկտրական սնուցումից՝ պատահարներից զերծ մնալու նպատակով:
«Գազպրոմ Արմենիա»-ն ընդգծում է, որ անվտանգության համակարգերը կարևորագույն նշանակություն, կանխարգելիչ դերակատարություն ունեն հատկապես բազմաբնակարան շենքերի համար, քանի որ անջատելով համակարգը էլեկտրական սնուցումից ձեր բնակարանում, դուք վտանգում եք ոչ միայն ձեր, այլ նաև ձեր հարևանների կյանքն, առողջությունը և գույքը:
Հավելենք, որ սարքի 1 տարում ծախսած էլեկտրաէներգիայի արժեքը կազմում է ընդամենը 200 դրամ:
1. Խստիվ արգելվում է էլեկտրական սնուցումից անջատել բնակարաններում տեղադրված գազասպառման անվտանգության ազդանշանային սարքերը, օգտագործել ինքնաշեն կամ անսարք վիճակում գտնվող գազասարքեր:
2. Չկատարել օդատար և ծխատար ուղիների ինքնակամ ձևափոխություններ՝ դրանցում ստեղծելով արհեստական դիմադրություններ, զերծ մնալ գազօգտագործման ընթացքում ցանկացած ինքնագործունեությունից:
Մեկ անգամ ևս զգուշացնում ենք պահպանել բնական գազից անվտանգ օգտվելու պահանջները, առավելապես ջեռուցման ժամանակաշրջանում, իսկ գազասպառման համակարգի կամ գազօգտագործող սարքերի հետ կապված անսարքությունների առաջացման դեպքում անմիջապես դիմել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի շուրջօրյա գործող վթարակարգավարական ծառայություն՝ 1–04 հեռախոսահամարով:
Ընկերությունը հայտնում է, որ ներտնային գազասպառման համակարգի անվտանգ շահագործման, իր և իր հարևանների առողջությունը և կյանքը չվտանգելու պատասխանատվություն կրում է բաժանորդը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times