Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
Հասարակություն

Խաչիկ Ասրյան. Սահմանադրական հանրաքվե-կառավարման նախագահական համակարգ-նախագահական ընտրություն. ահա՛ այսօրվա Հայաստանի փրկությունը


Հայաստանում 2015 թվականին ընդունված և աստիճանաբար ուժի մեջ մտած կառավարման խորհրդարանական համակարգը բազմիցս ապացուցել է իր անարդյունավետությունը, որի պատճառով էլ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» Ազգային-Քրիստոնյա կուսակցությունը հայտարարում է Հայաստանում Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե անցկացնելու և Հայաստանի կառավարման խորհրդարանական համակարգից նախագահական համակարգին անցնելու հրամայականի մասին:

Հայաստանում կառավարման խորհրդարանական համակարգի անարդյունավետությունը մեր իրականության մեջ ակնհայտորեն դրսևորվեց հատկապես 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո, երբ Հայաստանի Հանրապետության տարածքները սույն թվականի մայիսի 12-ից ենթարկվեցին ադրբեջանաթուրքական ագրեսիային և օկուպացիային:

Հայաստանի կառավարման խորհրդարանական համակարգն այդպես էլ լիարժեք չի տալիս այն հարցի պատասխանը, թե ի վերջո ով է Հայաստանի տարածքային ամբողջականության՝ ասել է թե սահմանների անխախտելիության երաշխավորն ու, դրա վտանգման դեպքում, պատասխանատուն:

Հայաստանի տարածքների օկուպացիայի պայմաններում անհասկանալի է, թե ով է ի վերջո Հայաստանի Հանրապետության Գերագույն Հրամանատարը (Հայաստանի վարչապե՞տը, Հայաստանի նախագա՞հը, թե՞ Հայաստանի պաշտպանության նախարարը), և ով պետք է կազմակերպի մեր Հայրենիքի պաշտպանությունն ու օկուպացիայից մեր տարածքների ազատագրումը:

Այսօրվա Հայաստանում իշխանության կառավարման համակարգի ուղղահայացի բացակայությունը, կոլեկտիվ անպատասխանատվության և անիշխանության մթնոլորտը լրջագույն ձևով վտանգում են Հայաստան պետության գոյությունը, զրկում նրան դիմադրողականությունից և արդյունավետ գործելու հնարավորությունից:
Հայաստանում ամեն օր ուժգնացող քաղաքական ճգնաժամը կանգնեցնելու և Ռազմական ու Սոցիալական Հայաստան կառուցելու միակ ճանապարհը Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի անցկացումն է՝ ասել է թե անցումը կառավարման նախագահական համակարգին, որի ժամանակ էլ Հայաստանը կունենա համաժողովրդական իսկական քվեարկությամբ ընտրված և առաջնային մանդատով օժտված Հայաստանի Նախագահ-Առաջնորդ, ով ուղղակիորեն պատասխանատվություն կստանձնի Հայաստանի տարածքային ամբողջականության և Հայաստանի ինքնիշխանության պահպանման համար՝ ունենալով համաժողովրդական մանդատ՝ ինչպես Հայաստանի և Արցախի ինքապաշտպանությունը կազմակերպելու, այնպես էլ Հայաստանն ու Արցախն անընդհատ հզորացնելու համար:

«Հայոց Արծիվները» 2010 թվականի հունվարի 27-ից սկսած, լինելով «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» եռամիասնության արժեհամակարգի հիմնադիրը, կրողն ու տարածողը, պահանջո՛ւմ է Հայաստանի այսօրվա իշխանությունից՝ առաջիկա վեց ամսվա ընթացքում Հայաստանում կազմակերպել սահմանադրական փոփոխությունների հանրաքվե՝ Հայաստանի կառավարման խորհրդարանական համակարգը դարձնելով նախագահական, իսկ դրանից հետո, վեցամսյա ժամկետում, Հայաստանում անցկացնել նախագահական ընտրություն:

ԱՍՏՎԱԾ պահպանի Հայաստանը, Արցախը, Հայ Ազգը և Հայոց Սուրբ Հողը:
 
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Առաջնորդ,
«Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի Հրամանատար,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
գնդապետ՝ Խաչիկ Ասրյան