Արտակարգ դեպք Սյունիքում․ ծեծկռտուք Կապանում․ կա վիրավոր․ բերման են ենթարկվել ՌԴ քաղաքացիներ
Սյունիքի մարզում, նոյեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 01։35-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ Կապան քաղաքի Ձորք թաղամասի գազալցակայանի մոտ ազգությամբ ռուս զինվորները զենքերով վիճաբանում են գազալցակայանի աշխատակիցների հետ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 01։30-ի սահմաններում Կապան համայնքի Ճակատեն բնակավայրում շինարարություն իրականացնող Ռուսաստանի դաշնության քաղաքացիներ՝ 41-ամյա Եվգենի Գալանովը, 41-ամյա Եվգենի Դյանովը և 50-ամյա Պյոտր Գորբուլյակը մտել են նշված թաղամասի 1/3 հասցեում գործող «Սմարթ» ՍՊԸ-սուպերմակետ, վիճաբանել են սուպերմարկետի աշխատակից՝ Սյունիքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ավանեսյանի հետ, վերջինիս քաշքշելով հանել են դրամարկղի մոտից և հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, պատճառելով մարմնական վնասվածքներ։
Պարզվել է նաև, որ միջադեպին ականատեսներ՝ Սյունիքի մարզի բնակիչներ 23-ամյա Ալեքսան Գրիգորյանը, 22-ամյա Մահան Մարտիրոսյանը և սուպերմարկետի հաճախորդ՝ Սյունիքի մարզի բնակիչ 33-ամյա Արտաշես Մանուչարյանը փորձել են հանդարտեցնել միջադեպը, սակայն ՌԴ քաղաքացիները սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել վերջիններիս հասցեին, որի արդյունքում Ե․ Գալանովը գլխի շրջանում ստացել է մարմնական վնասվածքներ։
Ե․ Գալանովը, Ե․ Դյանովը և Պ․ Գորբուլյակը բերման են ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին, իսկ Ա․ Ավանեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն։
Կայքի տեղեկություններով՝ ՌԴ քաղաքացիներից Ե․ Գալանովը աշխատում է «Բաստիոն» ՍՊԸ-ում որպես պահեստապետ, Ե. Դյանովը աշխատում է «Բաստիոն» ՍՊԸ-ում որպես փոխտնօրեն, Պ․ Գորբուլյակը աշխատում է «ՍՄՍ» գործարանի ներկայացուցիչ, հիվանդանոց տեղափոխված Ա․ Ավանեսյանը աշխատում է «Սմարթ» ՍՊԸ-ում որպես գանձապահ, Ա․ Գրիգորյանն ու Վ․ Մարտիրոսյանն աշխատում են «Արքագազ» ՍՊԸ-ում որպես լիցքավորողներ։
Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times