ՌԴ խաղաղապահ առաքելությունը հաստատել է ադրբեջանական զինուժի կողմից հայ խաղաղ բնակչի սպանությունը
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելությունը հաստատել է Շուշիի մոտակայքում հայ բնակչի սպանությունն ադրբեջանական զինուժի կողմից: «Արմենպրես»-ը այդ մասին տեղեկացել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորամիավորման պաշտոնական տեղեկագրից:
Ըստ ՌԴ Պաշտպանության նախարարության՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսաստանյան խաղաղապահ զորամիավորման գործունեության մասին 2021 թ. նոյեմբերի 9-ի ինֆորմացիոն տեղեկանքի՝ նոյեմբերի 8-ին, Երևանի ժամանակով 14:40-ի սահմանում, ադրբեջանական կողմը Շուշիի շրջանում կրակ է բացել բանվորների չորս հոգանոց խմբի վրա, ինչի հետևանքով երեքը մարմնական վնասվածքներ են ստացել, իսկ մեկը սպանվել է:
«Ռուսաստանյան խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ հետաքննում է միջադեպը», - նշված է հաղորդագրության մեջ:
Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ նոյեմբերի 8-ին, ժամը 15։00-ի սահմանում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ անձ սպանվել էր:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times