Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԶՊՄԿ-ի նոր ներդրումը՝ կենսունակ համայնքների զարգացման համար Սահմանադրությունը վերաձևվում է ադրբեջանաթուրքական թելադրանքով․ Արեգ Սավգուլյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա մարտի 26-ին, ժամը 15:30-ին«Նոր Դարաշրջան» կուսակցությունը մտադիր է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին Քարոզարշավ՝ պատերազմի սպառնալիքի տակ. ինչո՞ւ է Փաշինյանը հրաժարվում էթնիկ զտման փաստից Նոր օդանավակայան Հրազդանում և էժան պարտք. «ՀայաՔվե»-ի ծրագիրն իրատեսակա՛ն է Երբ ներքաղաքական լարվածությունը դառնում է միջազգային քննարկման առարկա Պատմության ջնջման վտանգը. արդյո՞ք հերթը հասել է նաև ազգային հիշողությանը Անվտանգություն՝ ոչ թե կարգախոս, այլ համակարգ. «Ուժեղ Հայաստանի» այլընտրանքային օրակարգը Այսօր «Համահայկական ճակատ» շարժման անդամները` ղեկավար Արսեն Վարդանյանի գլխավորությամբ, Ազգային ժողովի մուտքի մոտ էինՄենք այլևս թույլ չենք լինի. պատրաստվում ենք վաղը կայանալիք «Ուժեղ խաղաղություն» միջազգային համաժողովինԳորիսի թիվ 4 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄԵրևան-Սևան ճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Astra»-ն Ուկրաինայում նախագահական ընտրությունների հարցն արդիական է. Պեսկով Պատերազմով ահաբեկումը որպես շանտաժ. ինչո՞ւ է իշխանությունը վախեցնում ժողովրդին. Էդմոն ՄարուքյանՄեծ Բրիտանիայի ամենատարեց սուպերմոդել Դաֆնա Սելֆը մահացել է 97 տարեկանում Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք Հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում Եթե hարձակումները շարունակվեն Իրանի պետական բուրգի վրա, երկիրը կկանգնի տարածքային ամբողջականության կnրստի առաջ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Մեր ժողովուրդը չի ցանկանում, որ Նիկոլ Փաշինյանը շարունակի լինել վարչապետ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

Հայաստանի շուրջ օղակը շարունակվում է սեղմվել. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
 
Պաշտպանության նախարարությունը երեկ հերքեց Սև լճի հատվածում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև ծեծկռտուքի ու հայ զինծառայողների շրջափակման մեջ հայտնվելու վերաբերյալ տեղեկությունները։
 
Եթե սա մի կողմ դնենք ու որպես իրականություն ընդունենք, մյուս կողմից ակնհայտ է, որ ադրբեջանցիներն այս հատվածում որոշակի ակտիվություն են դրսևորում են, փորձում են ամրանալ։
 
Ադրբեջանի համար ռազմավարական առաջնահերթությունն այս փուլում Սյունիքն է, որի մատույցներում ամրանալու և կարևոր դիրքեր, բարձունքներ զբաղեցնելու համար մեծ ռեսուրսներ են դրվում։
 
ՀՀ-ից, ՌԴ-ից՝ միջանցքի գաղափարը հերքող հայտարարություններն, Ադրբեջանին ստիպում են մեծացնել ճնշումը։
Այս շրջափուլում, Ադրբեջանը փորձելու է ստիպել Հայաստանին՝ փոխելու իր դիրքորոշումը և միջանցքի տրամադրման հարցում ընդունել ադրբեջանական նախապայմանները։
 
Սա նշանակում է, որ ադրբեջանական ճնշումներն առաջին հերթին դրսևորվելու են սահմանագծին, իսկ դրա վտանգավորությունն առաջին հերթին կարող է արտահայտվել առաջնագծի խոցելի ուղղություններ ֆիքսելով և ձմեռային ամիսների առանձնահատկությունը հաշվի առնելով, նոր առաջխաղացում ապահովելու ձևով։
 
Նորմալ իշխանություն ունեցող երկրները, նման իրավիճակներում կլոունադայի փոխարեն լուրջ միջոցառումներ կիրականացնեին անվտանգության աստիճանի բարձրացման ուղղությամբ, իսկ Հայաստանի դեպքում իշխանության միակ անելիքը պետք է լինի առանց ցնցումների հեռացումը։ Դա բխում է և՛ երկրի, և՛ իրենց շահերից։
 
Հայաստանի շուրջ օղակը շարունակվում է սեղմվել։
 
May be an image of road