ԶՊՄԿ-ի նոր ներդրումը՝ կենսունակ համայնքների զարգացման համար
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) շարունակում է ակտիվորեն ներգրավված լինել համազգային կարևոր նախաձեռնություններում՝ իր ներդրումն ունենալով երկրի համայնքային զարգացման և ենթակառուցվածքների բարելավման գործում։
Ընկերությունը միացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի արդեն ավանդական դարձած դրամահավաք-արշավին, որի այս տարվա խորագիրն է «Կենսունակ համայնքներ»։ Ծրագրի հիմնական ուղղությունը ջրամատակարարման համակարգերի զարգացումն է, ինչը հատկապես կարևոր է մարզերի կայուն զարգացման և գյուղատնտեսության առաջխաղացման տեսանկյունից։
Նախաձեռնության շրջանակում նախատեսվում է Սյունիքի մարզում գտնվող Սպանդարյանի ջրանցքի լայնածավալ վերակառուցում։ Ծրագիրը կիրականացվի երեք փուլով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ջրանցքի շուրջ 70 տոկոսը ներկայում գտնվում է վթարային վիճակում և չի ապահովում արդյունավետ ոռոգում։
Ծրագրի իրականացմանն աջակցելու նպատակով ԶՊՄԿ-ն Համահայկական հիմնադրամին հատկացրել է 50 միլիոն դրամ՝ կարևոր ներդրում կատարելով տարածաշրջանի ջրային ենթակառուցվածքների վերականգնման գործում։
Արդյունքում՝ Սառնակունք, Իշխանասար, Ծղուկ, Սպանդարյան, Անգեղակոթ և Շաքի բնակավայրերի շուրջ 4320 բնակիչներ կազատվեն ոռոգման ջրի խնդրից։ Միևնույն ժամանակ, ծրագրի շնորհիվ մոտ 2800 հեկտար հողատարածք կդառնա մշակելի, ինչը զգալի խթան կհանդիսանա գյուղատնտեսության զարգացման և համայնքների տնտեսական ակտիվության բարձրացման համար։
ԶՊՄԿ-ի այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ ընդգծում է ընկերության պատասխանատու և հեռատես մոտեցումը՝ ուղղված ոչ միայն արտադրական հաջողություններին, այլև հասարակության կայուն զարգացմանը։ Նման ծրագրերը նպաստում են համայնքների կենսունակության ամրապնդմանը՝ ստեղծելով երկարաժամկետ արժեք և իրական փոփոխություն մարդկանց առօրյայում։
Աննա Մարգարյան




















Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
2–րդ դասարանցի երեխան «որովայնի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի
Այսօր մետրոյում Փաշինյանին պատասխանող Արցախցի կինը պարզապես հիացմունքի է արժանի. Ավետիք Չալաբյան
Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց
Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Astra»-ն
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
Սևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք...
Դու ո՞վ ես, քեզ դիմեցի 2018 թվականից, բան չարեցիր, քաղցկեղս դարձրիր 4-րդ ստադիա. քաղաքացին՝ Փաշինյան...