Ադրբեջանական կողմը 3 վիրավոր ունի
Հայկական կողմից վիրավոր կամ զոհ չունենք, ադրբեջանական կողմից ասում են 3 վիրավոր կա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսյա Հակոբյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 8-ին Շուշիում «Ջրմուղ կոյուղի» ընկերության սպանված աշխատակցի եղբոր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։
«Իմ ունեցած տեղեկություններով Մարտիկը հարազատ եղբայր չուներ, նռնակ նետողը միգուցե նրա զարմիկն է եղել: Բարեբախտաբար, մեր կողմից վիրավոր եւ զոհ չունենք, իմ ունեցած տեղեկություններով ադրբեջանական կողմից 3 վիրավորներ կան, ինչպես տեսանյութից երեւում է` վնասն այդքան լուրջ չի եղել: Ուղղակի մարդիկ արդեն անզորությունից ելնելով, չունենալով անվտանգության այլ երաշխավոր դիմել են այդ քայլին: Ինչ վերաբերում է արցախցուն տանելու կադրերին, ես այն չեմ որակի որպես ձերբակալություն, ուղղակի տարբերակ չկար դեպքի վայրից հեռացնելու եւ այդ մարդու անվտանգությունը ապահովելու: Այս միջադեպը փաստում է, որ ժողովուրդը ի դեմս Արցախի իշխանությունների չունի անվտանգության երաշխավոր կոնկրետ Արայիկ Հարությունյանի դեմքով: Եթե ինքը իր հայտարարություններով ասել է, որ ինքը չի կարող հանդիսանալ անվանգության երաշխավոր, ապա պետք է հարց տանք իրեն, թե ինչ է անում այդ աթոռին, ինչու է բազմել եւ չի գնում, տեղը զիջում նրանց, ովքեր կարող են անվտանգություն ապահովել»,-ասաց նա:
Պատգամավորի խոսքով` սպասելի էր, որ նման միջադեպեր կլինեն, քանի որ քաղաքացին հասկանում է, որ ինքն է դառնում իր եւ իր ընտանիքի անվտանգության երաշխավորը:
Շարունակությունը՝ այստեղ




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times