Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
Հասարակություն

Լուրջ խնդիր է 6 գյուղի համար, 7-8 կմ ճանապարհը դառնում է մոտ 150 կմ․ Գևորգ Փարսյանը՝ Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական անցակետեր տեղակայելու մասին

Դա շատ լուրջ խնդիր է մեզ համար, այլընտրանքային ճանապարհ չունենք, այլընտրանքային  տարբերակը միայն Մեղրիով է ստացվում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Շանթ» դաշինքի Կապանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանը՝ անդրադառնալով ԱԱԾ հաղորդագրությանը, ըստ որի ՝այս գիշեր Կապան-Ճակատեն ավտոճանապարհին Ադրբեջանը և Հայաստանը կտեղակայեն անցակետեր։

«Փաստորեն 7-8 կմ ճանապարհը դառնում է մոտ 150 կմ։ Մեր գյուղացիները այդքան ճանապարհ պիտի անցնեն, որ հասնեն Կապան։ Միակ այլընտրանքային ճանապարհը, որը կառուցված է 90-ականներին դա անտառամիջյան ծանր, դժվարանցանելի ճանապարհն է, որի վրա պետք է մեծ աշխատանք տարվի։ Մեծ խնդիր է, վաղվանից պետք է մտածենք 6 գյուղական բնակավայրերի բնակիչների մասին»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք նպատակահարմար կլինի, որ բնակիչները նույն ճանապարհով երթևեկեն և անցնեն ադրբեջանական մաքսակետով, ապա Փարսյանն ասաց, որ դրա մասին պետք է  լրացուցիչ խոսել, անվտանգության հետ կապված հարցերից կախված կլինի։

Գևորգ Փարսյան նաև նշեց, որ այդ գյուղերի պարենային խնդիրը կլուծվի, քանի որ նշված երկար ճանապարհը կա, իսկ կարճ ճանապարհը Գեղանուշ համայնքով ճանապարհն է, որը շատ վատ  վիճակում է, այնտեղ շինարարական աշխատանքները մեկնարկել են, միայն այն բանից հետո, երբ Որոտանի հատվածում ադրբեջանական մաքսակետ դրվեց։

Կապանի քաղաքապետը մանրամասնեց, որ խնդրի առաջ է կանգնում ոչ միայն Ճակատենը, այլ 5 բնակավայր ևս։ «Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերդ, Սրաշեն համայնքները, մոտ 600-700 բնակիչ կա»,-մանրամասնեց նա։

Անդրադառնալով հարցին, թե գործադիր իշխանության հետ համագործակցելու է, Փարսյանն ասաց, որ դա անխուսափելի է, Կապանը համայնք է, պետության մի մաս և համագործակցություն պետք է լինի։ «Նման խնդիրներ ունենք, նման մարտահրավերներ, պետք է միասնական ուժերով հաղթահարենք»,– ընդգծեց նա։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Փաշինյանի հրաժարականն էր պահանջում, ինչպես է  համագործակցելու, Փարսյանն ասաց, որ հունիսին ժողովուրդն իր ընտրությունը կատարել է, ձևավորվել է կառավարություն, կան ՏԻՄ մարմիններ, համագործակցությունն անխուսափելի է։