Ալիևը գնում է վա-բանկ. ի՞նչ կհակադրի Փաշինյանը
Վերջին շրջանում Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում է հակառակորդի գործողությունների աճ, որը դրսևորվում է ինչպես ինժեներա-ամրաշինական մեծածավալ աշխատանքների, այնպես էլ հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների տեսքով: Ադրբեջանն ակնհայտորեն գնում է իրավիճակի սրման, իսկ սա նշանակում է, որ Ալիևը սովորականի պես մի ձեռքով կրակում է, մյուսով՝ բանակցում: Արդյո՞ք վարչապետ Փաշինյանի ծրագրերի մեջ մտնում էր նման Ալիևի հետ բանակցելը:
Սակայն վերջին շրջանում արձանագրվող պրոցեսներն ունեն շատ ավելի խորքային հիմքեր: Բանն այն է, որ ակնհայտորեն ակտիվացել է ամերիկյան կողմը: ԱՄՆ-ն քաջ գիտակցում է ռուսական կողմի փորձերը ՝ առանձին խաղ սկսել Երևանի և Բաքվի հետ: Այդ իսկ նպատակով ԱՄՆ-ն շտապում է հակաքայլ անել: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթի գլխավորած պատվիրակությանը: Երևանում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային ներկայացվե՞լ են մոսկովյան բանակցությունների նրբությունները: Սա հարց է, որի պատասխանը, սակայն, մենք չունենք: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն աշխատում է նաև Բաքվի հետ: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ակնհայտ են ԱՄՆ մեսիջները Ալիևին, որ վերջինս կարող է հուսալ ՆԱՏՕ-ի հետ ավելի խորը և համապարփակ համագործակցություն ծավալել: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն օրերս հայտարարել է, թե Բաքուն մտադիր է ամրապնդել ՆԱՏՕ-ի հետ ռազմավարական համագործակցությունը, և այդ ուղղությունը ադրբեջանական զինված ուժերի առաջնահերթություններից է:
Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևը խաղադրույքը դրել էր Հայաստանի նոր կառավարող ուժի լեգիտիմության և բարձր հեղինակության վրա՝ հույս ունենալով, որ Փաշինյանը կօգտագործի հեղափոխական տրամադրությունները՝ հանրությանը համոզելով գնալ ցավոտ զիջումների։Շփման գծում իրավիճակի սրման միջոցով Բաքուն փորձում է Երևանին տեղափոխել քննարկումների իր տիրույթ, որտեղ Փաշինյանն այլևս չի կարողանա մանևրել և ժամանակ ձգել։ Ինչ վերաբերում է Փաշինյանին՝ վերջինս ժամանակ է ձգում՝ հեղափոխական անկեղծությամբ և հետհեղափոխական խորամանկությամբ։




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմ...