Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
Հասարակություն

UCOM ցանցի «Արմենիա պրեմիում» հեռուստաալիքով կհեռարձակվի «Երկրորդ կյանք» 20-մասանոց բժշկական մելոդրաման

Այսօրվանից Ucom հեռուստատեսային ծառայության «Տեսավարձույթ» բաժնում բաժանորդները կարող են դիտել Վարշամ Գևորգյանի «Երկրորդ կյանք» 20-մասանոց բժշկական մելոդրաման: Նոյեմբերի 29-ից այն հասանելի կլինի նաև «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքով:

Ֆիլմի հիմնական գործողությունները ծավալվում են Երևանի հիվանդանոցներից մեկում: Ներկայացվում է բժիշկների առօրյան, աշխատանքը, ինչպես նաև անձնական կյանքը: Հեռուստանախագծի գլխավոր հերոսը վիրաբույժ Ռոբերտն է, ով հաջողել է թե՛ անձնական, թե՛ մասնագիտական կյանքում: Նա ունի սիրելի աշխատանք, ընկերներ, շքեղ առանձնատուն և գեղեցկուհի կին: Սակայն, օրերից մի օր Ռոբերտի կատարյալ անդորրը խախտում է 20-ամյա ռոք խմբի երիտասարդ կիթառահար Աննան, ում հետ հերոսը ծանոթանում է վիրահատության ժամանակ:

«Մենք շարունակում ենք աջակցել հայկական հեռուստաբովանդակության ստեղծմանը, որը հասանելի է նախևառաջ Ucom-ի բաժանորդներին թե՛ Ucom հեռուստատեսային ծառայության «Տեսավարձույթ» բաժնում, թե՛ «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում», - ասել է Ucom ընկերության կոմերցիոն տնօրեն Արինա Առուստամյանը։

«Շարունակում ենք հեռուստադիտողին ներկայացնել բազմաժանր հեռուստաֆիլմեր, նոր ժանրեր և թեմաներ։ Այս անգամ ներկայացնում ենք մելոդրամա, որը պատմում է բժիշկների աշխատանքի, որոշումներ կայացնելու պատասխանատվության և հիվանդներին երկրորդ կյանք պարգևելու մասին։ Վստահ եմ, որ այս ֆիլմը հեռուստադիտողնին մտածելու առիթ կտա և, իհարկե, կապահովի հետաքրքիր հեռուստատեսային ժամանց», - նշել է «Արմենիա» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Բաբախանյանը։

Հեռուստաֆիլմի դերասանական կազմում են Վարշամ Գևորգյանը, Արևիկ Գևորգյանը, Ժան Նշանյանը, Կառլեն Մուրադյանը, Ֆրիդա Յորկը, Սիրանուշ Լազյանը, Արմեն Քուշքյանը, Արթուր Ղուկասյանը, Լուսինե Ավանեսյան, Հայկ Դուրգարյան, Լուիզա Ներսիսյանը, Արման Նավասարդյանը, Կարին Ծատուրյանը, Արման Խաչատրյանը, Հարություն Սարգսյանը և այլք:

Ֆիլմի ստեղծողները խոստանում են գեղեցիկ սիրային պատմություն՝ համեմված ռոք երաժշտությամբ և դիտարժան լուծումներով: