Նոյեմբերյանում տեղի է ունեցել աննախադեպ ծառատունկ
Բոլորս գիտենք, որ անտառները համարվում են մեր մոլորակի թոքերը, քանի որ կանաչ բույսերը կլանում են ածխաթթու գազ և արտազատում են թթվածին։ Անտառները ապահովում են թթվածնի շրջապտույտի 28 տոկոսը։ Հայաստանում ցավոք անտառները գնալով նոսրանում են և բնակչությունը ծառերը օգտագործում է որպես վառելափայտ, հաճախ մոռանալով ծառատունկների մասին։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ը վերջին տարիներին հատկապես սկսել է ակտիվ զբաղվել անտառաշինությամբ և անտառվերականգմամբ։ Այսօր Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքում տեղի է ունեցել ծառատունկ։ Չնայած որ նախորդ տարիների համեմատ այս տարի նախատեսված է եղել ավելի քիչ ծավալով սակայն ծառատունկը իրականացրել են նախատեսած հա-ից ավելի շատ:
Այս մասին 1or.am կայքին հայտնեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գիգոլ Խասիկյանը․ « Մենք ամեն տարի պարտադիր կատարում ենք ծառատունկներ, անցած տարի կատարել ենք 20 հա տարածքի վրա, նախանցած 2019 թվականին 40 հա մակերեսով ենք կատարել, իսկ այս տարի չնայած, որ ծառատունկը նախատեսված էր 3,3 հա սակայն մենք 3,5 հա ծավալով կատարեցինք»։
Գիգոլ Խասիկյանը կարևորեց անտառհիմնումը և ասաց, որ ամեն տարի «Հայանտառ» ՊՈԱԿ-ը պետական բյուջեի ֆինանսավորմամբ պարտադիր կերպով կատարում է անտառների վերականգնում և դա լինելու է շարունակական։



























ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times